Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը
Հայաստան

Ովքեր են անհուսալի վարկերի աջակցության ծրագրի շահառուները, որքան փոխհատուցում է տրվել այս պահի դրությամբ. պարզաբանում

Դեռևս մարտի 6-ին կառավարությունն ընդունել է անհուսալի վարկեր ունեցողների տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը։ Աջակցությունը կտրվի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարումների վարչության, ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել, թե ովքեր կարող են լինել ծրագրի շահառուները և ինչպես կարող են դիմել ծրագրին:

«Ծրագրի նպատակն է` աջակցել աշխատաշուկայից դուրս մնացածներին կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցողներին, որոնք ունեն անհուսալի վարկեր, դասակարգված վարկային պարտավորություններ՝ վերականգնելու իրենց տնտեսական ակտիվությունը աշխատանքի տեղավորվելու միջոցով։

Սա նշանակում է, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում այդ անհուսալի վարկեր ունեցողներին՝ իրենց աշխատանքից գանձվող գումարի չափը սահմանափակել ինչ-որ առումով և հնարավորինս օգնել այդ տուրք-տուգանքները վերականգնելու: Սա հնարավորություն է` չձևակերպվածից աշխատողին բերել ձևակերպված դաշտ, գանձի համապատասխան, հարկել տուրքեր և դրանք ուղղի այդ իր վարկերի փակմանը»,- պարզաբանեց նա:

Հարցին՝ ովքե՞ր են  ծրագրի շահառուները, նա ասաց՝ ՀՀ քաղաքացիները, ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք՝ վարկառուները, որոնք ունեն ավելի քան երեք տարի վաղեմության անհուսալի վարկ ձևակերպումը, և նրանց վարկերի մայր գումարը չի գերազանցում 1 մլն դրամը:

Ճշտող հարցին՝ ո՞վքեր են ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք, Մարգարյանն ասաց. «Դիտարկենք այսպես՝ Արցախից եկած մեր հայրենակիցները, որոնք այստեղ ունեն ինչ-որ վարկեր, բայց դեռ քաղաքացի չեն հանդիսանում: Օտարերկրյա քաղաքացիները, օրինակ, չեն կարող ծրագրից օգտվել»:

Նրա խոսքով՝ այսինքն, այս ծրագրից իրավունք ունեն օգտվելու ՀՀ քաղաքացիները կամ ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք, որոնք էլ իրենց հերթին ունեն երեք տարի և ավելի վաղեմության ժամկետ ունեցող անհուսալի վարկ, որի մայր գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը։ Նա հստակեցրեց, որ նշվածներից էլ այն անձինք, որոնք ՊԵԿ-ի տեղեկատվությամբ համարվում են աշխատող՝ այսինքն, եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարումների անձնավորված հաշվառման համակարգում առկա են նրանց մասին տեղեկատվություն. այսինքն, նրանք աշխատում են և մուծում այլ իրավական ակտով սահմանված հարկեր:

Մարգարյանը նշեց, որ քաղաքացու հաշվառման համար երկու ձև գոյություն ունի:

«Առաջինը, նա հաշվառում է իր տանից նստած՝ համակարգչի, հեռախոսի միջոցով՝ համապատասխան դաշտ մտնելով, նույնականացվելով «Ես եմ» ծրագրով, որ հստակ ծրագիրը հասկանա որ ինքն է: Ընդամենը մտնելով այդտեղ՝ գրանցվում է և տալիս է այն հարցերի պատասխանը, որն առաջարկումէ  ծրագիրը: Պատասխանը ստանում է  վայրկյանների ընթացքում, իսկ եթե չի համապատասխանում, մերժվում է, ապա մերժման դեպքում համապատասխան պատճառներն է ասում:

Երկրորդ տարբերակը՝  ցանկացածը, որը կարծում է, թե շահառու է, դիմում է միասնական սոցիալական ծառայության ցանկացած մասնաճյուղ, անձը հաստատող փաստաթղթով մոտենում է  ցանկացած մասնագետի, նրանք էլ լրացնում տվյալները : Նորից նույն կերպ՝ մի  քանի վայրկյանի ընթացքում ստանում է պատասխան՝ ծրագրից օգտվելո՞ւ է, թե՝ ոչ, և եթե չի օգտվելու, ի՞նչն է պատճառը»,- ասաց նա:

Թե այս պահի դրությամբ որքան են դիմումատուների քանակը, Մարգարյանը նշեց, որ տվյալները չունի ձեռքի տակ: «Այս պահին չեմ կարող ասել, բայց, բնականաբար, կան արդեն: Մենք արդեն երկրորդ ամիսն ենք վճարում, փետրվարինը վճարել ենք մարտին, մարտի վճարումը սկսել ենք ապրիլ ամսվա վերջերից: Հիմա այս պահին ուղղակի վիճակագրական որևէ տվյալ չկա մոտս, բայց, բնականաբար, արդեն իսկ մի քանի հազար մարդ արդեն իսկ դիմել է, արդեն իսկ շուրջ 150-200 միլիոնի կարգի գումար արդեն վճարվել է կամ վճարվում է»,- ասաց նա: