Մոուրինիոն որոշել է ազատվել Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կրկին վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»: Այդ մասին հայտնում է 101 Great Goals կայքը՝ հղում անելով The Times օրաթերթին:
Ինչպես նշում է աղբյուրը, անգլիական ակումբը դեմ չէ վաճառել 28-ամյա հայազգի ֆուտբոլիստին, որպեսզի փոխհատուցի 2016 թվականին նրա ձեռքբերման համար կատարված ծախսերը: Եթե մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն առաջիկայում չփոխի իր դիրքորոշումը, ապա Դորտմունդի «Բորուսիան» պատկանում է այն ակումբների թվին, որոնք հետաքրքված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ հրապարակայնորեն քննադատել է Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ ֆուտբոլիստի խաղամակարդակը բավականին իջել է վերջին շրջանում: Դա, ինքնին, պորտուգալացի մասնագետի անգլիական ակումբի ղեկավարությանն ուղղված կոչ է՝ ֆուտբոլիստին տրանսֆերի հանելու համար:
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2016 թվականի ամռանը, 26,3 մլն ֆունտ սթեռլինգով:


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում