«Թեեւ ԱԺ հերթական ընտրություններին տարիուկես դեռ կա, եւ իշխանություններն էլ պատեհ-անպատեհ հայտարարում են, թե իրենց օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, սակայն ՔՊ իշխանության վերին էշելոններից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել:
Նա երբեմն կիսվում է ամենամտերիմների հետ, թե ովքեր տեղ կգտնեն ցուցակում, ովքեր` դուրս կմնան:ՔՊ-ում խոսում են, որ ոչ մի հստակ չափանիշ չի գործելու, բացի «առաջնորդի կամքից»։
Եվ լուրեր ունեն, որ դուրս մնացողների ցանկում լինելու են ներկայիս ակտիվ պատգամավորներից շատերը: Իսկ գործող ԱԺ ՔՊ խմբակցության մոտ 80 տոկոսը չի լինելու։
Նիկոլ Փաշինյանն ուզում է լրիվ նոր կազմ ներկայացնել` անհայտ մարդկանցից կազմված, որ կարողանա եւս մեկ անգամ մոլորեցնել ՀՀ ընտրողին եւ նրա քվեն ստանալ` համոզելով, որ նոր կադրերը կլուծեն հների չլուծած խնդիրները` մեկ անգամ էլ վստահեք «Քաղպայմանագրին»:
Ի դեպ, լուրեր կան, որ հանդես կգան «Իրական Հայաստան» անվան տակ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը