«Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, այսինքն` 300 հազար դրամ:
Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը եւ բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա «Գրիգ Բիզնես» ՍՊԸ-ի հետ տեխսպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է` Գրիգոր Փարսյանը:
Եվ քանի որ այս մասին քաղաքապետն առանձին գրավոր հայտարարությամբ չի հայտնել հանձնաժողովին, ինչը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջ է, սա դիտարկվել է որպես գործողություն, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման:
Իհարկե, բարեկամներով գործ անելը մեզանում ազգային բնավորություն է: Բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ հենց Կապանի քաղաքապետն է հանձնաժողովի թիրախում:Նկատենք, որ իշխանությունը նրա դեմ տրամադրվել է այն բանից հետո, երբ Կապանի քաղաքապետը ջերմ ընդունելության էր արժանացրել Սյունիք ժամանած Բագրատ սրբազանին։
Մե՛կ նրա սուբվենցիաների փաստաթղթերն էին քրքրում, մե՛կ նրա հոր, եղբոր ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը: Հիմա էլ, ահա՝ տուգանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը