Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ:
Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ՝ հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հազիվ հասնում է 9-10 տոկոսի:Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց այստեղ էլ «թաքնված է շան գլուխը»:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հայտնվել է «մուրճի ու զնդանի» միջև: Ներսում վարկանիշը հասել է պատմական մինիմումի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց պահանջներն ավելի ու ավելի են շատացնում, իսկ ճնշումներն՝ ուժեղացնում:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի համար արտահերթը կարող է դառնալ «փրկօղակ» այն համատեքստում, որ ոչ թե ձգտեն «վերահսկիչ» փաթեթի, այլ ընդհակառակը՝ հասնեն մոտավորապես Գյումրու պատկերին: Ճիշտ է, նույնիսկ «բլոկ» փաթեթ ունենալու համար անհրաժեշտ կլինի սատելիտ 1-2 ուժի անցկացնել խորհրդարան, բայց այդպիսով միասնական ջանքերով կապահովեն գոնե 40 տոկոս, կմնան «ջրի երեսին» և ամբողջ «կուժն ու կուլան» կջարդեն հաղթած և իշխանություն վերցրած (թեկուզ էլի կոալիցիոն սկզբունքով) ընդդիմության գլխին:Միակ խնդիրն այն է, որ արտահերթի համար պետք է վարչապետը հրաժարական տա, երկու անգամ չընտրվի, և ԱԺ-ն լուծարվի: Նման փորձ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ունի, բայց այս անգամ մտահոգություններ կան:
Բանն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու կառաջադրի, և ներքին ու արտաքին ճնշումների արդյունքում գուցե մոտ 20 քպական լքի թիմը, և վարչապետ ընտրվի ընդդիմադիր թեկնածուն:
Կան տեղեկություններ, որ մայիսի 9-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նաև այս թեմայով է փորձելու հասկանալ ՌԴ մտադրությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը