Արտակարգ դեպք, քույրը կրшկել է 20-ամյա եղբորը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սպրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տիր» հրացանով պատահաբար կրակելու հետևանքով ստացած «Փորի թեթև վնասվածք» ախտորոշմամբ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ ավագ ոստիկան Ամիրյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։
Գ․ Շամշանի տեղեկություններով` ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 13-ին` ժամը 20։00-ի սահմաններում, Տիգրան Ս․-ի քույրը` Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ն, Էջմիածին քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում պատահաբար «Տիր» օդաճնշիչ հրացանով կրակելու հետևանքով եղբոր որովայնի շրջանում պատճառել է մարմնական վնասվածք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը