«Փաստը» երեկ դիմեց ՍԴ հանրային կապերի բաժին՝ տեղեկանալու՝ կա՞ն տեղեկություններ, թե ե՞րբ կհրապարակվի որոշումը: Մեզ տեղեկացրեցին, որ դեռևս նորություն չկա, և հստակ ժամկետ նշել չեն կարող, երբ որոշումը պատրաստ լինի, կհրապարակվի ՍԴ պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը, ոլորտի բոլոր մասնագետները պնդում էին, որ այն ընդունվել է միջազգային փորձում առկա պահանջների ակնհայտ ու կոպիտ խախտմամբ: Չնայած նման կարևոր օրենքները, նախքան ընդունումը, համաձայն միջազգային փորձի, նախ փոխանցվում են Վենետիկի հանձնաժողով՝ հեղինակավոր այդ կառույցի կարծիքը ստանալու համար, բայց օրվա իշխանությունները խուսափել էին դրանից և չէին ուղարկել օրենքի նախագիծն այդ մարմին:
Երբ օրենքը սկսեց կիրառվել, ակնհայտ դարձավ, որ բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում՝ այն չի վերաբերում զուտ նախկին պաշտոնյաներին, այլ ցանկացած անձի, նույնիսկ գործարարների: Ավելին, այդ բռնագանձվող միջոցները ոչ թե փոխանցվում էին ժողովրդին, այլ պարզապես ուրիշ գործարարների տնօրինման տակ էին հայտնվում: Որոշ ժամանակ անց այս օրենքի հարցն առկախվել էր Սահմանադրական դատարանում։ Եվ միայն 4 տարի անց Սահմանադրական դատարանը, ձեռքի տակ ունենալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, Եվրոպական դատարանի Մեծ պալատի կայուն նախադեպային որոշումները, ըստ որոնց՝ այս օրենքը մի շարք խախտումներ է պարունակում, փաստացի վերսկսել է գործի քննությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը