Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա. Սուրեն Սարգսյան
«Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց. գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Այնուամենայնիվ, որոշ բացառություններ կան, օրինակ՝ Ռուսաստանը։ Թրամփը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։
Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր (Reciprocal Tariffs), այսինքն մեխանիզմ, որի միջոցով ԱՄՆ-ն մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։
Սա, իհարկե, նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը։
Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2024 թվականին
2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար։
• ԱՄՆ-ի ապրանքային արտահանումը Հայաստան – 160.8 միլիոն դոլար, ինչը 14.8%-ով (27.9 միլիոն դոլարով) պակաս է 2023-ի ցուցանիշից։
• ԱՄՆ-ի ապրանքային ներմուծումը Հայաստանից – 121.6 միլիոն դոլար, որը 8.4%-ով (11.1 միլիոն դոլարով) նվազել է 2023-ի համեմատ։
• ԱՄՆ-ի ապրանքային առևտրային ավելցուկը Հայաստանի հետ – 39.2 միլիոն դոլար, ինչը 2023-ի համեմատ 29.9%-ով (16.7 միլիոն դոլարով) կրճատվել է»։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն