Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը Ֆուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ է Երևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակը Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ) Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ) Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվել Յուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան Կենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանիԱնցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցությունԴեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն էԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետԳործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում)Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ)Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետինԻլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և ՌուսաստանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՌուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր
Թոփ-լուրեր

Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը

Սուպերմարկետները շահագործում է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնեմասը, մինչև գործարքը, պատկանել է ցանցի հիմնադրին՝ Արամ Հարությունյանին, իսկ փետրվարի 24-ից բաժնետոմսերը պատկանում են Կոտայքի մարզի Արգել գյուղում հաշվառված Արմեն Մարգարյանին։ Իրավաբանական անձանց ռեգիստրում ՍՊԸ-ի տվյալներում թեև նշված չէ Նարեկ Նալբանդյանի անունը, սակայն «Հետք»-ը տեղեկացավ, որ ընկերության իրական սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է։ Գործարքի վերաբերյալ այլ տեղեկություններ փորձեցինք ճշտել Նարեկ Նալբանդյանից։

-Պարո'ն Նալբանդյան, մենք տեղեկացել են, որ Դուք ձեռք եք բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը։ Բայց իրավաբանական անձանց ռեգիստրում այս ընկերության բաժնետերը դուք չեք անձամբ, Արմեն Մարգարյանն է։

–էլի մենք ենք, տարբերություն չկա, մեր գրուպի հիմնադիրներից է, իմ քրոջ որդին է։

Թաքցնելու խնդիր չկա։ Հիմա գործարքի էությունն ասեմ, որ ձեր մոտ ճիշտ կարծիք կազմվի։ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նախ արդեն սնանկացած հիմնարկ էր, արդեն սնանկության էր գնում, որովհետեւ լիքը կազմակերպություններ դիմում էին արդեն իրանց պրոբլեմատիկ պարտքերի հետ կապված։ Գրեթե հիսուն տոկոսով էդ պարտավորություններն արդեն մարել ենք ու առողջացնում ենք։ Յոթ հարյուր հիսուն աշխատող պետք է ազատվեր աշխատանքից, անգործ մնար ու սնանկանար։ Հա'մ պետությունն էր տուժելու, հա'մ՝ մարդիկ, իրավաբանական այլ կազմակերպություններ էին իրանց գումարները կորցնելու սնանկացման հետևանքով։ էդ ամեն ինչը առողջացվում է էս պահին արդեն ամբողջությամբ։

-Իսկ պարտքերը, որոնք որ վերցրել եք, կարո՞ղ եք ասել՝ որքան են։

-Այս պահին թիվը ճշգրիտ չեմ տիրապետում, բայց մեծ պարտավորություններ են եղել, որի 50%–ն արդեն վճարել ենք։ Պետության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ է մարվել։ Դիմացի կազմակերություններինը 50 տոկոսով մարել ենք, գրաֆիկներ ենք տվել, որ ամբողջությամբ մարելու ենք, ու ընկերությունն առողջանում է։ Աշխատատեղերն էլ ավելացնում ենք, որովհետև նոր «Ծիրան»-ներ ենք ուզում բացել։

-Այսինքն, ցանցի անվանումը պահելո՞ւ եք։

-Բրենդը պահելու ենք, ինքը «88» չի դառնալու, երկու ցանցն էլ առանձին է զարգանալու։  Առաջիկա ամսվա ընթացքում 3 նոր «Ծիրան» սուպերմարկետ է բացվելու։ Այս պահին 22 սուպերմարկետ է, իսկ 3-ն այժմ վերանորոգում ենք, որ բացենք։

-Եթե «Ծիրան» սուպերմարկետների թիվը գումարենք «88» սուպերմարկետների թվին, ի՞նչ թիվ կստանանք։

-39: Այժմ 22 «Ծիրան» է, 17 հատ էլ՝ «88»։

-Շուկայում գերիշխող դիրք ունենալու հավակնություն ունե՞ք։

-Մենք մեր գործն ենք անում։ «Երևան Սիթին» այս պահին կարծեմ 60 է։ «Զովքը» 40 է։ Այս պահին 3-4-րդ տեղում ենք։

-Տեղեկություններ կան, որ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը ձեռք բերելու ժամանակ բանակցություններին մասնակցել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

-Նման բան գոյություն չունի։ Ստից բամբասանքներ են։ Ի՞նչ կապ ունեն իրենք։

-Այն, որ Դուք Արգամ Աբրահամյանի հետ կապ ունեիք, դա գիտեինք։

-Ուսանողական ընկերներ ենք եղել, այդ պատմությունը ես ձեզ պատմել եմ։ Բայց ընդհանրապես կապ չունի։ Մարդիկ (նկատի ունի նախկին սեփականատիրոջը, հեղ․) վաղուց մեր հետ բանակցությունների մեջ էին «Ծիրանի» հետ կապված, եկանք փոխադարձ համաձայնության, գործարքն արեցինք։

 -Մինչև «Ծիրան» սուպերմարկետների ցանցի գնումը, Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ էր սկսկել ցանցում, ավարտվե՞լ են այդ ստուգումները, թե՞ դեռ շարունակվում են։

-Շարունակվում են, ընթացիկ ստուգումներ են։ Մենք բաժնետոմսերն ենք առել, բայց ստուգումները շարունակվում են, չեն ավարտվել։ Պետությունն էլ չի ուզում կազմակերպությունը կործանվի, դիմացն էլ այլ կազմակերպություններ կան։ Ինձ թվում է՝ բոլորն էլ շահագրգռված են, տրամադրված են, որ առողջանա այս հիմնարկը։ Ինչո՞ւ վաճառեցին, որովհետև կարող էր գոյություն չունենար այդ ցանցը, ու 750 աշխատատեղեր, մատակարարներին չվճարված պարտավորություններ և այլն։