ԱՄՆ-ն «զգուշավոր լավատեսությամբ» է տրամադրված Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր գործարքին. Ուոլց
ԱՄՆ-ն հասկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կունենան իրենց պահանջները հակամարտության կարգավորման գործընթացում, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Միևնույն ժամանակ, ընդգծել է նա, Վաշինգտոնը «զգուշավոր լավատեսությամբ» է տրամադրված Մոսկվայի և Կիևի միջև համաձայնության հասնելու հնարավորության հարցում։
«Մենք զգուշավոր լավատեսություն ենք ցուցաբերում։ Դուք տեսաք, թե ինչպես ուկրաինացիներն Օվալաձև գրասենյակից հետո եկան Ջիդդա, որտեղ մենք պետքարտուղար Ռուբիոյի հետ էինք, և տեսաք նախագահ Պուտինի մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ այսօր (հինգշաբթի): Իհարկե, երկու կողմերն էլ կունենան իրենց պահանջները, և, իհարկե, երկու կողմերն էլ պետք է որոշ փոխզիջումների գնան»,- ասել է Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս պահին գտնվում է Մոսկվայում։ Նա Սպիտակ տանը տեղեկացնում է ՌԴ պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքի մասին, նշել է Ուոլցը։
«Նա այնտեղ է և փոխանցում է տեղեկատվություն, որպեսզի մենք կարողանանք գնահատել այն, և նախագահ Թրամփը որոշի, թե ինչ անել հետո», - ավելացրեց նա:
Պուտինը մարտի 13-ին ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Ուկրաինայում հրադադարի առաջարկին, եթե դա հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ Ավելի վաղ Ուկրաինան Ջիդդայում կայացած բանակցություններում ընդունել էր 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Դրանից հետո Սպիտակ տունը հայտարարել էր ռուսական կողմի հետ զինադադարի հնարավորությունը քննարկելու ծրագրերի մասին։ Երեկ երեկոյան պետք է կայանային Պուտինի և Ուիթքոֆի փակ բանակցությունները:


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն