Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն
«Չենք վճարելու» նախաձեռնությունը, որը ստեղծվել է մի խումբ ուսանողների և երիտասարդների կողմից, այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար դրամահավաք կանի։
Դրամահավաքին պետք է մասնակցել միայն 50 դրամանոց կոպեկներով։
«Սիրելի՛ երևանցիներ և ոչ միայն, քանի որ մեր քաղաքային իշխանությունները հանրային տրանսպորտի բարեփոխումներում զգում են բոլորիս ֆինանսական աջակցության կարիքը, մենք կազմակերպում ենք դրամահավաք, որի ընթացքում անցորդները կարող են 50 դրամանոց կոպեկներով օժանդակել Տիգրան Ավինյանի տրանսպորտային բարեփոխումներին։
Կխնդրենք միանալ դրամահավաքին և միայնակ չթողնել Տիգրան Ավինյանին ու ՔՊ-ին՝ տրանսպորտային բարեփոխումների առջև։
Դրամահավաքի ընթացքում նաև տեղի կունենա Երևանի վրա անչափ թանկ արժեցող քաղաքապետին նվիրված ցուցադրություն-տոնավաճառ։
Երբ՝ փետրվարի 13, 14:30-18:00
Որտեղ՝ Երիտասարդական մետրոյի մոտակայքում»,- ասվում է հայտարարությունում։


















































Օր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում
Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է
Լարվաճ իրավիճակ տրանսպորտում. վարորդը բորբոքվեց
Օր 6-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում
Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին