Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ) Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմը Nvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետ Սպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենան Շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում Պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ Ամերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց

Վարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիքՎաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբՄելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն էԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՎենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունըԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունըԱշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվեց Հայաստանին (տեսանյութ)ՀՕՊ ստորաբաժանման վարժանքները՝ «Կարիճ» զենիթային հրթիռային համալիրի կիրառմամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի ՀանրապետությունումՍպասվում են տեղումներՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՄեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը
Աշխարհ

Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կարող է նվազել 80%-ով և հանգեցնել տոտալ աղքատացման. Զախարովա

Եվրամիության (ԵՄ) հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում արտոնությունների և օգուտների կորստի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ հիմա Հայաստանը կոնկրետ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից:

Նա ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել՝ վերլուծել, թե ինչ հետևանքներ են ունենալու նման քայլերը: Ըստ Զախարովայի՝ խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ ահռելի շուկայի կորստի և  տասնամյակներով հաստատված առևտրային շղթաների ցավոտ խզման մասին է:

«Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կնվազի 80 տոկոսով և անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային աղբյուրներով նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում»,- կանխատեսել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Երևանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը հարված կլինի Հայաստանի զարգացմանը և կարող է հանգեցնել տոտալ աղքատացման։

Զախարովան նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտուրը զգալիորեն նվազել է և մոտավորապես 6 անգամ պակաս է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս առնչությամբ հայտարարել է, որ Երևանը գիտի, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։ 

«Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում, այլապես կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները», - նշել է ՌԴ փոխվարչապետը։ 

Նա պարզաբանել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին»։

«Մեզ համար ազդակ է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է, սա միանգամայն ակնհայտ է ցանկացածի համար, ով մի փոքր ծանոթ է այս 2 ինտեգրացիոն ասոցիացիաներին։ Այստեղ նրանք (հայկական կողմը) միանգամայն հստակ գիտեն, որ հետևանքներն այսպիսին են լինելու: Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմա ՀՀ-ում ընթացող քննարկումներում պնդում են, թե իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, նրանք, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը»,- ասել է Օվերչուկը։

Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը երկար է լինելու և կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդյունքներին։