Չինաստանը կարող է Մասկին վաճառել TikTok US-ը
Չինական ByteDance Ltd ընկերությունը կարող է միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկին վաճառել կարճ տեսանյութերի հրապարակման համար նախատեսված TikTok հավելվածի՝ հատուկ Միացյալ Նահանգների համար ստեղծված TikTok US-ը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Այս սցենարը հնարավոր կդառնա, եթե ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատի երկրում հարթակի կիրառման արգելքը։
Հունվարի 10-ին կայացած քննարկման ժամանակ ամերիկացի դատավորներն ասել են, որ հավելվածն արգելելու հավանականությունը բավականին մեծ է։ TikTok-ի արգելքի նախաձեռնողը եղել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա 2024 թվականի ապրիլին օրենք է ստորագրել, որով չինական ByteDance-ից պահանջում է դադարեցնել TikTok-ի գործունեությունը Միացյալ Նահանգներում մինչև 2025 թվականի հունվարի 19-ը:
Անցյալ տարվա վերջին նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաձգել TikTok-ի արգելքը՝ ասելով, որ ցանկանում է «փրկել» հարթակը: Այս ֆոնին չինական կողմը քննարկում է մի սցենար, որով Իլոն Մասկը կստանձնի հատուկ Միացյալ Նահանգների համար ստեղծված TikTok US-ի վերահսկողությունը և այն կմիավորի իրեն պատկանող X հավելվածի հետ:
Հավելվածի վաճառքի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, նշում է Bloomberg-ը։ TikTok-ի մշակողները, Իլոն Մասկը և Չինաստանի իշխանությունները հրաժարվել են գործակալությանը մեկնաբանության տալ այս թեմայով:
Սակայն երբ CNBC-ն խնդրել է մեկնաբանել Bloomberg-ի տեղեկությունը, TikTok-ի խոսնակը պատասխանել է.«Չի կարելի ակնկալել, որ կմեկնաբանենք մաքուր հորինվածքը»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր