Իրանն ավելի ուժեղ և ջախջախիչ պատասխան կտա Իսրայելին, եթե նա թույլ տա ամենափոքր սխալը. Փեզեշքյան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանն անպայման «ավելի ուժեղ և ջախջախիչ» պատասխան կտա Իսրայելին, եթե նա թույլ տա «ամենափոքր» սխալը, գրում է Mehr-ը։
Երկօրյա այցով Կատար գտնվող Փեզեշքյանն այս մասին ասել է Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբի բարձրաստիճան պատվիրակության հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը։
Նա քննադատել է արևմտյան երկրներին դատարկ խոստումներ տալու համար՝ ասելով, որ նրանք Իրանին հրավիրել են զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Իսրայելի կողմից հուլիսին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը պատասխանելուց՝ Գազայում հրադադարի դիմաց:
«Ուստի, Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը ստիպել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին վճռական պատասխան տալ»,- հավելել է նա։
Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին և Արևմուտքին Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունների նկատմամբ նրանց վերաբերմունքի համար։
Բացի այդ, Իրանի նախագահը կրկնել է մահմեդական երկրների միջև միասնության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման միասնության բացակայությունը դրդել է Իսրայելին «նոր հանցագործություններ կատարել Պաղեստինի և Լիբանանի ճնշված ժողովրդի դեմ»։
Նրա խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները «մահմեդական պետությունների միասնականության բացակայության» արդյունք են։
Ավելի վաղ, Իրանը հրթիռներ է արձակել Իսրայել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը։


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու 5 հազար դոլար վճարել
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին