Սուրբ Գայանե եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում (ուղիղ)
Խաչվերացի տոնին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում: Պատարագիչը Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանն է:
Նշենք, որ Սուրբ Խաչի տոնին եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Խաչը զարդարվում է գույնզգույն ծաղիկներով, ռեհանով։ Այն պտտեցնում են եկեղեցու շուրջը, որը խորհրդանշում է Խաչափայտը՝ Հայկական լեռնաշխարհով դեպի Երուսաղեմ տանելը: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն խնդրելով Աստծուց։ Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգությունը: Հաջորդ օրը մեռելոց է, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի