Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը ավելացել է 28,4 մլրդ դոլարով
Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը 2024թ. սկզբից ավելացել է 28,431 մլրդ դոլարով, վկայում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսը», որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների արժեթղթերի արժեքի հիման վրա։
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ «Սեւերստալի» հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովը տարեսկզբից վաստակել է 5,73 մլրդ դոլար, նրա կարողությունն ավելացել է՝ հասնելով 26,6 մլրդ դոլարի, իսկ «Եվրոքիմ»-ի եւ Սիբիրի ածխաէներգետիկ ընկերության համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն ավելացել է 5,26 մլրդ դոլարով՝ 24,1 մլրդ դոլար։ Միեւնույն ժամանակ, «Լուկօյլի» հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է 2,69 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմում է 28,2 մլրդ դոլար։
Ամենամեծ վնասները կրել է Ռուսաստանում երկաթահանքի ամենամեծ արտադրողի՝ «Մետալոինվեստի» բաժնետեր Ալիշեր Ուսմանովը, նրա կարողությունը նվազել է 5,51 մլրդ դոլարով՝ 15,6 մլրդ դոլար։
Գործակալությունը 2012թ. մարտից հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որտեղ ներառվում են տեղեկություններ մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր