ԵԽԽՎ պատգամավորները Բաքվում ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում։ Այդ մասին, ըստ աբրբեջանական մամուլի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի հասցեին Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի վերականգնումը, այդ անձանց արգելվում է մտնել Ադրբեջանի տարածք,
Հաջիզադեի խոսքվ՝ Լեռնային Ղարաբաղը օկուպացնելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը, որը նա անվանել է «ազատագրում», ինչպես նաև Ադրբեջանի «անկախ» քաղաքականությունը չեն համապատասխանում «Շվաբեի նման անհատների նենգ մտադրություններին»։
Հիշեցնենք, որ Շվաբեն հայտարարել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին և պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին