500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցանկում Էրդողանը 5–րդն է
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մուսուլմանների ցանկը՝ «500 մուսուլմաններ-2018»-ը (The Muslim 500-2018):
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ամենաազդեցիկ մուսուլման գործիչ է ճանաչվել Կահիրեի «Ալ-Ազհար» համալսարանի իմամ, շեյխ Ահմադ Մուհամմեդ ալ-Թայիբը, երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզը, եռյակը եզրափակում է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնը: Չորրորդ տեղում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Առաջին հնգյակը եզրափակում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նշվում է, որ տարբեր ոլորտների բաժանված ցանկում (քաղաքականություն, գիտություն, գրականություն, տնտեսություն) Թուրքիայից ընդգրկվել են 14 գործիչներ:
Ցուցակը 2009 թվականից սկսած հրապարակվում է ամեն տարի։
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին