Թրամփը չի բացառում, որ ընտրություններում հաղթելու դեպքում կբարելավի հարաբերություններն Իրանի ու Չինաստանի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա կարգավորել հարաբերություններն Իրանի հետ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտնել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսում:
«Ես չեմ ցանկանում վատ վարվել Իրանի հետ։ Հուսով եմ, որ մենք կունենանք բարեկամական հարաբերություններ: Գուցե մեզ հաջողվի դրան հասնել, գուցե՝ ոչ», - ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ թույլ չի տա Իրանում միջուկային զենք ստեղծել։
«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Եվ մենք բոլորս վճռական էինք այնպես անելու, որ նրանք միջուկային զենք չունենան, որովհետև հենց ունենան, կլինի բոլորովին այլ աշխարհ, բոլորովին այլ բանակցություններ», - ասել է նա:
Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև նշել է, որ ակնկալում է բարելավել հարաբերությունները Չինաստանի հետ:
«Կարծում եմ, որ մենք հիանալի հարաբերություններ կունենանք Չինաստանի հետ: Բայց նրանք ևս պետք է անկեղծ լինեն: Չինաստանը տարիներ շարունակ շահագործել է մեր երկիրը, ինչպես ցանկացած այլ երկիր», - հայտարարել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կարգավորման համար Վաշինգտոնը պետք է ունենա Պեկինի հարգանքը:
«Բայց նրանք չեն հարգում ո՛չ Հարիսին (ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը - խմբ.), ո՛չ էլ Բայդենին (ԱՄՆ գործող ախագահ Ջո Բայդենին - խմբ.)», - հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին