Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով։
Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։
Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով (2024 թ․սեպտեմբերի 1-ից), մինչև 2026թ․ հունվարի 1-ը տոկոսը կբարձրանա՝ հասնելով 5 տոկոսի։ Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 տոկոսի չափով պետք է տուրք վճարվի (2024 թ․սեպտեմբերի 1-ից), մինչև 2026թ․ հունվարի 1-ը տուրքը կհասցվի 4 տոկոսի։
Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով (մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ)։ Պետական տուրքն անհրաժեշտ է վճարել յուրաքանչյուր ամսվա համար (մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ)։
Օրենքը խախտելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ։ Ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Իսկ ուղևորափոխադրումն առանց ՀԴՄ իրականացնելու յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով տուգանք կկիրառվի:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին