Քաղաքականությունն ինձ համար կոմֆորտ գոտի չի. իմ պայքարը եղել է Արցախի համար. Առուշանյան
Քաղաքականությունն ինձ համար այնքան էլ հարմարավետ գոտի չէ, իսկ ինչ վերաբերվում է մեքենայի համարներին, ես միշտ ունեցել եմ լավ մեքենա և միշտ էլ լավ համարներով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնի ժամանակ։
Նա նշեց, որ այսօր շեշտը դնում են զբոսաշրջության վրա և փորձում են դրանով առաջ գնալ:
«Այն, որ զբոսաշրջությունը Գորիսի համար տնտեսական լուրջ միավոր է, փաստ է։ Առաջին անգամ է, որ Գորիս քաղաքը նման նախառենությամբ է հանդես գալիս։ Իրանի հյուպատոսի հետ ունենք պայմանավորվածություն, որ նմանատիպ միջոցառումներ Գորիսում ավելի հաճախակի կլինեն, որը երկու ժողովուրդների միջև ավելի ամուր կապ կստեղծի»,- ասել է Առուշանյանը։
Առուշանյանը նաև հայտարարել է, որ Կապանում Իրանի հյուպատոսի հետ կա պայմանավորվածություն, որ Գորիսն ու Իրանի Քաշան քաղաքը քույր քաղաքներ դառնան։
«Մի անգամ առիթ ունեցել եմ ասել, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Եթե ինչ-որ պահի զբաղվել եմ, ապա իմ պայքարը բացառապես եղել է Արցախի համար։ Եթե շատ անկեղծ ասեմ, քաղաքականությունը ինձ համար այնքան էլ հարմարավետ գոտի չէ։
Իսկ ինչ վերաբերվում է մեքենայի համարներին, ես միշտ աստծո կամոք ունեցել եմ լավ մեքենաներ և միշտ էլ լավ համարներով»,-ավելացրել է Առուշանյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին