Իրանում նոյեմբերի 14-ը հայտարարվել է համազգային սգո օր
Իրանում նոյեմբերի 14-ը համազգային սգո օր է հայտարարվել ավերիչ երկրաշարժի առնչութամբ, որի հետևանքով իրանական Քերմանշահ շրջանում զոհվել է 430 մարդ, վիրավորվել ավելի քան 7 հազար մարդ, հայտնում է IRNA գործակալությունը:
«Ցավակցություն հայտնելով Գերագույն առաջնորդին, Իրանի ժողովրդին, մասնավորապես Քերմանշահ շրջանի հավատարիմ ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր վերապրել են այս ողբերգական դեպքը՝ կառավարությունը շուտափույթ վերականգնում է մաղթում աղետի հետևանքով վիրավորվածներին և երեքշաբթի օրը սգո օր է հայտարարում՝ ի նշան բոլոր բոլոր զոհերի նկատմամբ հարգանքի»,- ասված է Իրանի կառավարության հայտարարությունում:
7.3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 21:48-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ինչպես հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է իրանական արևմտյան Քերմանշահ շրջանի Ազգլե քաղաքում: Երկրաշարժի օջախը եղել է 11 կիլոմետր խորության վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին