Թուրքիայից երբևէ այսքան գիտնական արտագաղթած չկար. Մեջլիսի պատգամավոր
Թուրքիայից արտագաղթող գիտնականների թիվը ռեկորդային ցուցանիշների է հասել, այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուն, գրում է «Էվրենսել» պարբերականը:
Պատգամավորը շեշտել է, որ անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում սկիզբ առած զանգվածային կադրային զտումներն ու մտավորական դասի հանդեպ գործադրված ճնշումը պատճառ են դարձել, որպեսզի մեկ տարում Թուրքիան լքեն մեծ թվով գիտնականներ:
«Նացիստական Գերմանիայի ժամանակ այնտեղից գիտնականները գալիս էին Թուրքիա, այստեղ ապաստան գտնում, նրանք ինչ-որ տեղ դարձան մեր համալսարանների վերահիմնողները: Այսօր ճիշտ հակառակն է՝ Թուրքիայից Եվրոպա են գնում մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց տեղը գտնել այստեղի համալսարաններում, Թուրքիայից երբևէ այսքան գիտնական արտագաղթած չկար», - ասել է պատգամավորը:
Քյուրքչյուն փաստել է, որ երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում աշխատանքից հեռացվել է 4.224 գիտնական, նրանցից 2.341-ը զրկվել են Թուրքիայի սահմաններում գործունեություն ծավալելու իրավունքից:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին