Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ

Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Հարեվաններ

Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Կարմիր Ավետարան տաճարը կործանման եզրին է

Վրաստանի հայ համայնքը ահազանգում է Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) տաճարի ճակատագրի մասին՝ քաղաքի պատմական կենտրոնի ինտենսիվ կառուցապատման ֆոնին։

«Կարմիր Ավետարանը շուտով կարող է դառնալ ամբողջովին անմատչելի և շրջապատված լինել շինություններով... մտավախություն է առաջանում, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին և վերադարձնել տիրոջը, քանի դեռ այս նշանավոր տաճարը հիմնովին չի ավերվել»,- ասվում է համայնքի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Կարմիր Ավետարանը, որը հիմնադրվել է 1775 թվականին, կառուցվել է ծխականների նվիրատվություններով և ժամանակին եղել է Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցիներից մեկը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Վրացական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 20-րդ դարի 80-ականների վերջին երկրաշարժի հետևանքով փլուզվել է տաճարի գմբեթը, և այդ ժամանակվանից եկեղեցու շենքի վիճակը գնալով վատթարանում է։

2016 թվականին տաճարի արևելյան պատից մի քանի մետր հեռավորության վրա սկսվել է հյուրանոցի շինարարությունը։ Հյուրանոցը կառուցվել է՝ չնայած հայ համայնքի բողոքին և մի շարք հասարակական կազմակերպությունների նախազգուշացումներին։

ՀԿ փորձագետները նշել են, որ ծանր տեխնիկան զգալի վնաս է հասցրել եկեղեցու հիմքին:

Ըստ հայ համայնքի, մոտակա տարածքը շուտով կրկին շինհրապարակի կվերածվի։

«(Եկեղեցու պատի մոտ) մի կողմից հյուրանոցի պահպանության խցիկն է, մյուս կողմից՝ արգելապատնեշով ավտոկայանատեղի, հավանաբար նույն հյուրանոցինը։ Բացի այդ, 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող տարածքում տեղադրվել է պաստառ, ըստ որի նշված տարածքը վաճառվում է, ինչը հաստատում է այն ենթադրությունները, որ մոտ ապագայում եկեղեցին ամբողջովին անմատչելի է լինելու»,- ասվում է հայ համայնքի

հայտարարության մեջ։

Շամխորեցոց Սուրբ Աստվածածին տաճարը գտնվում է պետության բալանսում, և Հայ առաքելական եկեղեցին չունի լծակներ՝ ինքնուրույն իրականացնելու աշխատանքները կամ օրինական կերպով պահանջելու, որ վրացական պետությունը պահպանի հուշարձանը։

Նույն պատճառներով ՀԱԵ-ն չի կարող պահանջել չեղյալ համարել տաճարի կողքին գտնվող շինթույլտվությունը։

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2004թ.-ից իրենք բազմիցս դիմել են Վրաստանի իշխանություններին՝ եկեղեցին փրկելու խնդրանքով, սակայն իրենց խնդրանքներն անտեսվել են։

«2009-ին մենք դիմել ենք վարչապետ Նիկա Գիլաուրիին՝ եկեղեցին հայոց թեմին վերադարձնելու խնդրանքով, 2012-ին, 2015-ին էլ ենք դիմել, բայց արձագանք չի եղել։ Կարելի էր, չէ՞, կոնսերվացիա իրականացնել, որպեսզի այն չփլուզվի։ Հիմա ամեն օր կորում է մեկ աղյուս, մեկ քար։ Միգուցե շուտով կգա այն օրը, երբ նրանից ոչինչ չի մնա»,- Radio Tavisupleba»-ին ասել է Խաչատրյանը:

Ըստ «Radio Tavisupleba»-ի վրացական ծառայության, եկեղեցու մոտ գտնվող մեքենաների կայանատեղին (957 քմ մակերեսով հողատարածք) վաճառվում է հյուրանոցի էսքիզի հետ միասին։

Պաստառի վրա պատկերված է չորս հարկանի կարմիր աղյուսով շենք, սակայն պարզ չէ, թե արդյոք այս նախագիծը հավանության է արժանացել Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից։

Հայկական Կարմիր Ավետարան եկեղեցին գտնվում է Պերիսցվալեբա փողոցում՝ մետրոյի «Հավլաբարի» կայարանի մոտ։ 2007 թվականին հայկական տաճարին տրվել է Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրա դրության վրա. օբյեկտը շարունակել է ավերվել։

Այն, ինչ այսօր մնացել է դրանից, գրաֆիտիով նկարված մի քանի պատ է՝ հսկայական ճեղքերով և թփերով պատված քարերի կույտերով:

Կարմիր Ավետարան հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Նոնիաշվիլին։

«Կարմիր Ավետարանը պետք է վերադարձվի տիրոջը, ինչպես նաև մյուս աղոթատեղիները, որոնք 1921 թվականից բոլշևիկները խլել են կրոնական խմբերից։ Այսօր դրանք յուրացվել են կա՛մ պետության, կա՛մ եկեղեցու կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նոնիաշվիլին։

Ըստ նրա, տեղի ունեցողը «վառ օրինակ» է այն բանի, թե ինչպես «պետությունը չի գնահատում սեփական մշակութային ժառանգությունը»՝ ժխտելով երկրի «իսկական բազմազանությունը»։

Ընդդիմադիրը հայտարարել է նաև, որ Վրաց պատրիարքարանը դեռևս հավակնություններ ունի տաճարի նկատմամբ։

Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներից ոչ մեկը դեռ չի արձագանքել հայ համայնքի կոչին։