Բաքուն բողոքի նոտա է հղել Մեխիկոյին
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներին՝ մեքսիկացի մի խումբ պատգամավորների Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեխիկոյում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամեդ Թալիբովը Մեքսիկայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը պահանջել է համակողմանի ուսումնասիրել պատգամավորների ղարաբաղյան այցը և համապատասխան քայլեր ձեռնարկել:
Մեքսիկացի խորհրդարանականներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը Լեռնային Ղարաբաղ են այցելել հոկտեմբերի 24-ին: Ստեփանակերտում նրանց ընդունել է նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանականները նաև հյուրընկալվել են Ազգային ժողովում:
Ղարաբաղ այցելած մեքսիկացի պատգամավոր Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, հիշեցնենք, Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի ապամոնտաժման համար ակտիվ պայքարողներից էր: Հիշեցնենք՝ Ալիևի բրոնզե արձանը Մեխիկոյում տեղադրվել էր Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատան ջանքերով, որը գումարներ էր հատկացրել քաղաքի այդ շրջանը և զբոսայգին բարեկարգելու համար։ Իրավապաշտպանների բողոքներից հետո, որոնք շեշտում էին, որ բռնապետը արժանի չէ տվյալ վայրում արձան ունենալու պատվին, այն ապամոնտաժվեց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին