Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են ընկել Պոկլոնսկայայի "հայամետ" գնահատականների համար
Ինչպես հայտնի է, Ռուսաստանում մեծ աղմուկ է բարձրացել "Մատիլդա" ֆիլմի շուրջ: Ֆիլմը պատմում է Ռուսաստանի վերջին թագավոոր Նիկոլայ Երկրորդի սիրավեպի մասին` լեհ պարուհու` Քշեսինսկայայի հետ: Ֆիլմի այս սյուժեն մեծ վիճաբանություն է առաջացրել ռուս հասարակության մեջ: Ռուս հասարակության պահպանողական և կրոնամոլ շրջանակները քննադատում են ֆիլմի ռեժիսոր Ալեքսել Ուչիտելին, որ նա համարձակվել է Նիկոլայ Երկրորդին ներկայացնել փլեյբոյի դերում, մինչդեռ Նիկոլայ Երկրորդը սրբացվել էր Ռուսական ուղղափառ եկեղեցու կողմից: Ռուսական պահպանողական շրջանակների այս բողոքի ալիքը հրապարակային մասով ղեկավարում է Ղրիմի նախկին դատախազ, արդեն հայտնի դարձած Նատալյա Պոկլոնսկայան, ով հայտարարում է, որ ռուսաց վերջին թագավորին փլեյբոյի դերում ներկայացնելը սրբապղծություն է: Ավելին, Պոկլոնսկայային զայրացրել է այն հանգամանքը, որ այս ֆիլմի ռեժիսորը Նիկոլայ Երկրորդի դերում հրավիրել է գերմանացի պոռնոաստղի, ով սկանդալային դերասան է համարվում Գերմանիայում: Պոկլոնսկայան պահանջում է արգելել այս ֆիլմի ցուցադրումը ողջ Ռուսաստանով մեկ, և նույնիսկ դիմել է գլխավոր դատախազին, սակայն նրա դիմումն անարձագանք է մնացել:
Թվում է, թե ներռուսաստանյան այս կոնֆլիկտը չպետք է նյարդայնացներ Ադրբեջանցիներին: Սակայն նրանք խիստ նյարդայնացրել են Պոկլոնսկայայի այն խոսքերից, որ Նիկոլայ Երկրորդի թեման այնպիսի թեմա է, ինչպես օրինակ, հրեական հոլոքոստը և հայկական ցեղասպանությունը: Եվ ըստ Պոկլոնսկայայի, այս երեք հարցերում էլ իշխանությունները պետք է կոշտ լինեն. Հոլոքոստի, հայկական ցեղասպանության ժխտումը պետք է պատժվի, ինչպես նաև պետք է պատժվի ռուս ուղղափառ եկեղեցու կողմից սրբացված անձի ծաղրանքը: Հենց այս խոսքերն էլ զայրացրել է ադրբեջանցիներին:
Zham.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին