Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բրյուսելում քննարկվել է ՀՀ տարածք «ադրբեջանական համայնքի» վերադարձի հարցը. Անդրեյ Արեշև
«Նախ կցանկանայի նշել, որ ընթացող բանակցությունների մասին տեղեկատվությունն ունի ակնհայտ կցկտուր և ընդհանուր բնույթ։ Այսինքն, մենք, այդ թվում նաև այստեղ՝ Մոսկվայում, ինչպես Արցախում եւ Երևանում, ստիպված ենք ինչ-որ բան եզրակացնել, կռահել։ Այն ձևակերպումները, որոնք կիրառվում են բանակցությունների ընթացքում, մասնավորապես Շառլ Միշելի հայտարարությունը, որոշակի հող ու առիթ են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների համար, ընդ որում՝ մեկնաբանությունները Հայաստանի և Արցախի համար լավ ուղղությամբ չեն», — Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված էր, որ պաշտոնական Երևանը, առնվազն բանավոր կերպով, ճանաչել է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պատկանելությունը Ադրբեջանին:
«Այնուհետև տեսնում ենք, որ բրյուսելյան բանակցությունների ընթացքում պարոն Միշելը կրկին հնչեցրել է, թե այդ տարածքները նախկին խորհրդային հանրապետությունների տարածքներն են: Հնարավոր է՝ պարոն Ալիևի պատկերացմամբ՝ այդ տարածքները կարող են ավելանալ, եթե օգտվելով հայկական բանակի թուլությունից, նա շարունակի նորանոր պահանջներ առաջադրել: Ի դեպ, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բրյուսելում քննարկվել է ՀՀ տարածք ադրբեջանական համայնքի վերադարձի հարցը»,-շեշտել է Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ հարցին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր