Ադրբեջանի փոխարտգործնախարարն Ալիեւի հետ համաձայն չէ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը, որը ղեկավարում է Բրյուսելի հետ Բաքվի բանակցությունները, հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալը ճիշտ չէ, հաղորդում է minval.az-ը:
«Ես չեմ կարծում, որ Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալը ճիշտ է: Չնայած Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին ու անարդարությանը՝ կարծում եմ, որ մենք պետք է մնանք այդ կազմակերպությունում և շարունակենք պաշտպանել մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Մամեդգուլիևը:
Նա նշել է, որ դեռևս Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցելուց առաջ նա երկար տարիներ գլխավորել է այդ կառույցում ադրբեջանական պատվիրակությունը:
«Հանգուցյալ Հեյդար Ալիևը մեծ նշանակություն էր տալիս Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններին: Հենց նրա հանձնարարությամբ մենք երկար բանակցություններ ենք վարել այդ կազմակերպությանը միանալու վերաբերյալ: Չեմ կարծում, որ մի քանի հակաադրբեջանական բաղադրիչի պատճառով մենք պետք է հանձնենք մեր դիրքերը: Ինչ վերաբերում է Յագլանդին (Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ), նա ընդամենը գլխավոր քարտուղար է, բայց ամբողջ կազմակերպությունը չէ: Այսօր նա կա, վաղը չկա»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ Խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է, որ եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի խորհուրդը, իրենց կյանքում ոչինչ չի փոխվի:
«Ձեզ անկեղծ ասեմ, ընկերական, որ եթե Ադրբեջանը հեռանա Եվրոպայի խորհրդից, ոչ մեկ դրան նշանակություն չի տա: Մեր կյանքում ոչինչ չի փոխվի, մենք չենք ապրի ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, ոչ ավելի հարուստ, ոչ ավելի աղքատ»,- հայտարարել է Ալիևը:
Ալիևը նշել է, որ վերջին ժամանակներս Եվրոպայի խորհրդի որոշ ներկայացուցիչներ նոր հարձակումներ են սկսել Ադրբեջանի դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին