Ժիրինովսկին կոչ է արել բանտ նստեցնել Սոբչակին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր-նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմ քրեական գործ հարուցել՝ Ղրիմ թերակղզու ուկրաինական լինելու մասին նրա հայտարարության պատճառով:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Ժիրինովսկին ասել է, որ Սոբչակի հայտարարությունը «հանցագործություն է»:
«Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ Ռուսաստանում կիսապաշտոնական մակարդակով ի հայտ գա նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող մի կին ու հայտարարի, որ Ղրիմն ուկրաինական է: Դա հանցագործություն է»,-մեջբերում է աղբյուրը քաղաքական գործչի խոսքը:
Ժիրինովսկու համոզմամբ՝ Սոբչակի հայտարարության հիման վրա նրա դեմ կարելի է քրեական գործ հարուցել ու նրան «նստեցնել 5 տարով»:
Քաղաքական գործչին դուր չի եկել այն հանգամանքը, որ «ոչ ոք չի փակում Սոբչակի բերանը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Սոբչակը հայտարարել էր, որ թերակղզու միացումը Ռուսաստանին Բուդապեշտի հուշագրի խախտում է:
«Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմն Ուկրաինայինն է ու վե՛րջ»,-իր թեկնածության առաջադրման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Սոբչակը:
Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմը «դե յուրե և դե ֆակտո» Ռուսաստանի անքակտելի մասն է:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայանալու են մարտին: Գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը դեռևս չի հայտարարել առաջադրվելու վերաբերյալ իր որոշման մասին:
Ղրիմը Ռուսաստանին է միացել 2014թ. տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին