Ձեր ուժը հազիվ բավականացնում է Էրդողանի 13 թիկնապահների դեմ գործ հարուցել․ Էրդողանը՝ ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է ԱՄՆ-ին ուղղված իր քննադատությունները կապված իր թիկնազորի անդամների նկատմամբ ձերբակալման որոշման հետ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե ԱՄՆ-ն Սիրիայում օժանդակում է քրդական «ահաբեկչական» PYD-ին եւ մեծ քանակությամբ զնեք է տրամադրում նրանց։ Էրդողանը նաեւ հիշեցրել է, թե երբ նույն PYD-ն Ռաքքայում պարզել էր Աբդուլլահ Օջալանի պաստառը, ԱՄՆ-ըն ընդամենը հայտարարել էր, թե Օջալանը հարգանքի արժանի մեկը չի։ «ԱՄՆ-ի ուժը հազիվ բավականացնի Էրդողանի 13 թինապահների նկատմամբ ձերբակալման որոշում կայացնելու մեջ»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ 2017-ի մայիսին Էրդողանի վաշինգտոնյան այցի ժամանակ Էրդողանի թիկնապահները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքի ակցիա իրականացնող քրդերի վրա եւ ծեծի ենթարկել։ Այդ դեպքից հետո սկսված հետաքննության արդյունքում Էրդողանի թիկնապահների դեմ գործեր են հարուցվել եւ ձերբակալման որոշումներ կայացվել։ Թիկնապահներից երկուսն այս պահին ԱՄՆ-ոըմ գտնվում են կալանքի տակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին