Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը

ԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն
Հայաստան

Պատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարություն

Կանանց աջակցման կենտրոնը հայտարարություն է տարածել Լիանա Մարգարյանի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Հունիսի 8-ին, սոցիալական ցանցերով և մեդիահարթակներով տեսանյութ է տարածվել, որում երիտասարդ կինը պատմում է ամուսնու կողմից հետապնդումների և սպառնալիքների մասին։ Լիանա Մարգարյանի խոսքերով, իր և երեխաների լուսանկարները տարածվում են «որոնվում են» վերտառությամբ, սակայն կինը չի կարող բացահայտել իրենց գտնվելու վայրը ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի սպառնալիքների պատճառով։ Նա նաև հայտարարում է, որ 2020 թվականին, Գոռ Տեր-Եսայանը, որը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է եղել, լինելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, հրազենի գործածմամբ կյանքից զրկել է կնոջ հորը։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով, սակայն սպանություն կատարած անձը՝ երկու տարի գտնվելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, այժմ ազատության մեջ է։ Կինը բարձրաձայնում է Գոռ Տեր-Եսայանի հոգեբուժական փորձաքննությունների մասին, որոնք երկու անգամ նրան անմեղսունակ են ճանաչել, իսկ երրորդ փորձաքննությունը ոչ միայն հիմնավորել է տղամարդու մեղսունակությունը՝ հանցանքը կատարելիս, այլև՝ հիմնավոր կասկածներ հարուցել նախորդ երկու փորձաքննությունների վերաբերյալ։

Փաստացի, ազատության մեջ հայտնվելով, տղամարդը շարունակում է կնոջ նկատմամբ բռնությունները, ինչպես նաև, ամուսնալուծության գործընթացում դատարանի կողմից ստացել է երեխաների հետ տեսակցության իրավունք։ Դատարանը բավարարել է նաև կնոջից խոշոր ֆինանասական գումար բռնագանձելու ամուսնու պահանջը։ Կինն այս իրավիճակում ստիպված է եղել թաքնվել և հանրային ուշադրությունը սեևեռում է խնդրի վրա՝ միաժամանակ ահազանգ հնչեցնելով տևականորեն ընտանեկան բռնության ենթարկվելու փաստի վերաբերյալ։

Կանանց աջակցման կենտրոնը, տարիներ շարունակ աշխատելով ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների հետ, իր աշխատանքային պրակտիկայում բախվել է բազմաթիվ դեպքերի, երբ իրավապահ մարմիններում աշխատող ամուսինները բռնություն են գործադրել կնոջ և երեխաների նկատմամբ։ Բռնությունից տուժած կանայք՝ դիմելով մեզ բարձրաձայնել են իրենց վախերի մասին, միաժամանակ ընդգծելով, որ իրավապահ համակարգում աշխատող ամուսիններն իրենց զգում են վստահ և անպատժելի, քանի որ կնոջ բողոքը հիմնականում ընթացք չի ստանում։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ կանայք նշում են, որ իրենց ամուսիններն ունեն հրազեն և այդ զենքով սպառնում են իրենց։

Ուստի, պատկան մարմիններին կոչ ենք անում․

Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները։

Կիրառել պաշտպանական միջոց՝ կնոջ և երեխաների անվտանգության ապահովման համար։

Ավելացնենք նաև, որ Լիանա Մարգարյանը երբևէ չի դիմել Կանանց աջակցման կենտրոն և չի եղել մեր շահառուն, սակայն պատրաստ ենք աջակցություն տրամադրել թե՛ նրան, թե՛ նմանատիպ իրավիճակում հայտնված բոլոր կանանց»։