Կին «առաջնորդները» թանկ են նստում մեզ վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։ Աննա Հակոբյանը նոր չէ, որ իրեն քաղաքական առաջնորդ է համարում, եւ նման միջոցառման էլ առաջին անգամ չէ, որ մասնակցում է․ նա 2019-ից սկսած՝ ամեն տարի Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը՝ ըստ էության, հաստատելով այն խոսակցությունները, որ ոչ միայն ամուսնու որոշումների վրա մեծ ազդեցություն ունի, այլ նաեւ՝ քաղաքական հավակնություններ։ Սակայն տիկնոջ ամբիցիաներն էժան չեն նստում մեր պետության վրա։
Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցում են ՔՊ-ական մի խումբ կին պատգամավորներ՝ Հերիքնազ Տիգրանյանը, Լենա Նազարյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Թագուհի Ղազարյանը, որոնք, հավանաբար, նույնպես իրենց կին առաջնորդ են համարում։ ԱԺ նախագահի կարգադրության համաձայն, կանանց «գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի», կատարվել են ՀՀ 2023 թ․ պետական բյուջեով՝ ԱԺ միջոցների հաշվին։ Թե որքան են կանանց վոյաժները նստել հարկատուներիս վրա, պարզ չէ, բայց եթե այս կազմին ավելացնենք նաեւ Հակոբյանի վարսավիրին, թիկնապահին, օգնականին, պարզ է, որ պետությունը թանկ է վճարում այս հաճույքների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ