ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են. գյուղացիները շրջափակել են պաշտոնյայի տունը
ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են, նրա գլխին 8 կար են դրել բժիշկները: Այս մասին մասին NEWS.am-ին հայտնեց ակցիայի մասնակից Արագածավանի բնակիչներիկց մեկը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային:
«Ճանապարհը այս պահին բացել ենք, գյուղացիները պաշտոնյայի տունն են շրջապատել, այստեղ մեծ թվով ոստիկաններ են տան մոտ կանգնած: Մենք պահանջում ենք, որ պաշտոնյան գա եւ մեզ բացատրի, թե ինչու է նման կերպ վարվել, ինչու է ծեծել երիտասարդին»,-ասաց վրդովված արագածավանցին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային, ով հարվածել եւ գազ էր փչել Արագածավանի բնակիչ երիտասարդ տղայի դեմքին:
Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս դրանք արդյունք չեն տալիս:
«Բացարձակ անգրագետ, անտառաճանաչ, հաբրգած պաշտոնյա է». Արագածավանում իրավիճակը լարված է, 40 ոստիկան է ժամանել
ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել հիվանդ երիտասարդի երեսին և մահակով հարվածել նրան․արագածավանցիները ճանապարհ են փակել


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ