Կրակոցների պատճառով Սոթքի հանքը չի գործում. ունենք դպրոց, որը թշնամու կողմից դիտարկվում է. Գեղարքունիքի մարզպետ
«Կարծում եմ՝ ամեն օր ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածում, անվտանգության առումով բան չունեմ ասելու։ Բայց մեզ մոտ նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով մարզում անվտանգային ընդհանուր իրավիճակին։
Ըստ նրա՝ մարզում թշնամու կողմից եղած կրակոցների ինտենսիվությունը նվազել է։
«Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրին, ապա բոլորս տեղյակ ենք, որ հանքի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, բայց անվտանգային խնդիրներից ելնելով՝ աշխատանքներն արդեն դադարեցվել են։ Սակայն փակ հանքում աշխատանքներն իրականացվում են։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- հավելեց Գեղարքունիքի մարզպետը։
Նա դժվարացավ ասել, թե Սոթքի հանքի փակման հետևանքով քանի աշխատակից է գտնվում հարկադիր պարապուրդի մեջ, սակայն գիտի, որ նրանց մեջ կան թոշակի տարիքի աշխատակիցներ, ովքեր առաջիկա ամիսներին պիտի անցնեն թոշակի։
«Ունենք 2-3 տարբերակ, քննարկում ենք, այդ մարդկանց աշխատանքի տեղավորելու հարցեր։ Առաջիկայում հանդիպում կլինի նաև իրենց հետ, կքննարկենք այդ տարբերակները»,- ասաց Կարեն Սարգսյանը։
Հարցին՝ անվտանգությունից ելնելով՝ մարզում բնակիչները շա՞տ են արտագաղթում, մարզպետը պատասխանեց, որ մոնիտորինգ չեն իրականացրել, սակայն շատ քիչ հավանական է, որ այդ խնդիրների պատճառով արտագաղթեն։
«Ունենք ընտանիքներ, որոնք սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով դուրս էին եկել իրենց բնակավայրերից, մի քանի ընտանիքներ հետ չեն գնացել, սակայն մյուսները վերադարձել են ու շարունակում են ապրել իրենց տներում։
2022 թվականի ագրեսիայի արդյունքում այն բնակավայրերը կամ բնակիչները, որոնք վնասներ են կրել՝ այդ վնասները վերականգնվել են։ Ունենք 4 վերականգնման ենթակա տներ, և այնպիսի տներ, որոնք վերականգնման ենթակա չեն, դրանց նախագծման աշխատանքներ են իրականացվում, հասկանալու՝ ինչքան գումար է հարկավոր դրանք վերականգնելու համար։ Անասուններին կորցրած բնակիչներին ևս փոխհատուցում է տրվել։
Գեղարքունիքում ունենք դպրոց, որը թշնամու կողմից դիտարկվում է»,- շեշտեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ադրբեջանական կրակոցները, որպես այդպիսին, ուղղված չեն եղել խաղաղ բնակավայրերին, հայկական բանակը կարողացել է համարժեք պատասխանել դրանց։
«Գեղարքունիքի բնակավայրերում կստեղծվեն այնպիսի միջավայրեր, որտեղ բնակիչները կկարողանան ինքնապաշտպանություն իրականացնել, եթե նմանատիպ խնդրի առջև կանգնեն, Աստված ոչ անի։
Ես վստահ եմ, որ մի օր ադրբեջանցիները հետ են գնալու ներխուժած տարածքներից՝ անկախ իրենց կատարած ամրաշինական աշխատանքներից»,- եզրափակեց նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ