Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)

Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Հայաստան

ՊԵԿ-ի տարօրինակ գնումները

Պետեկամուտների կոմիտեն հաճախ հարկատուներին հորդորում է պատշաճ կատարել իրենց հարկային պարտավորությունները։ Իսկ արդյո՞ք ինքը պատշաճ կատարում է իր պարտավորությունները՝ այդ գումարները ծախսելիս, գրում է -ը։

Խոսքը պետական միջոցներով սեփական կարիքների համար իրականացվող գնումների մասին է։

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է Պետեկամուտների կոմիտեի անցած տարվա գործունեությունը, նաև կատարած գնումները, որոնք, մեղմ ասած, բազմաթիվ հարցեր են առաջացնում, չարաշահումների ու ռիսկերի հետ կապված լուրջ կասկածների տեղիք են տալիս։

Ոչինչ, որ ինչպես ընդհանրապես պետական համակարգում, այնպես էլ ՊԵԿ-ում բազմաթիվ գնումներ կատարվում են մեկ անձից, որոնք, ինչպես հայտնի է, գտնվում են ամենաբարձր կոռուպցիոն ռիսկերի տիրույթում, հաճախ էլ հայտարարվող մրցույթներն ընդամենը մեկ մասնակից են ունենում։ Թեև նման գնումները մեկ անձից չեն, այնուհանդերձ ռիսկերի առումով շատ չեն տարբերվում մեկ անձից կատարված գնումներից։ Զարմանալի չէ, որ այդպիսի գնումների դեպքում էլ կնքվող պայմանագրերը գրեթե համարժեք են լինում նախահաշվային գներին։

Պետեկամուտների կոմիտեն անցած տարի կատարել է բազմաթիվ գնումներ։ Ուշագրավ է հատկապես «Թիմ Սիսթեմս» ընկերության հետ կնքված պայմանագիրը՝ այսպես կոչված, կոմպոզիտիվ սերվերների ու պահոցների ձեռքբերման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Թիմ Սիսթեմսը» պատկանում է Հայկ և Ալեքսանդր Եսայաններին, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ։

Չասենք, թե այդ հարաբերություններն ինչ դեր են ունենում նրանց բիզնես գործունեության վրա, բայց տեսնում ենք, որ Եսայան եղբայրների գործունեությունն իշխանափոխությունից հետո ֆանտաստիկ տեմպերով ընդլայնվում է։

Պետեկամուտների կոմիտեն Եսայան եղբայրներին պատկանող «Թիմ Սիսթեմս» ընկերության հետ կնքված գնման պայմանագրով անցած տարի ձեռք է բերել սերվերներ և պահոցներ։ Պայմանագրի գինը կազմել է ավելի քան 1 մլրդ 310 մլն դրամ։ Գրեթե այնքան, որքան նախահաշվային գինը։

Կառավարության որոշմամբ, պայմանագիրն ամբողջությամբ եղել է կանխավճարային։

Այսինքն՝ մինչև մատակարարումը գումարը տվել են։ Ոչ թե մասնակի, այլ ամբողջությամբ։

Հաճախ չի լինում, երբ 100 տոկոս կանխավճար են տալիս մատակարարին։ Բայց այս դեպքում տրվել է։ Շատերը կերազեին, ինչպես «Թիմ Սիսթեմսի» պարագայում, որ նման պայմաններ ապահովեին իրենց համար։

Այդքանից հետո, թվում է, թե մատակարար ընկերությունը պիտի շտապեր օր առաջ այն կատարել։ Բայց չի պահպանել մատակարարման ժամկետները. մեկ ամսով երկարացրել են, բայց էլի խախտել են, ինչի համար վճարել են գրեթե 25 մլն դրամի տույժ։

Թեև դա կարծես այնքան էլ մեծ կորուստ չի եղել ընկերության համար, եթե հաշվի առնենք այն հսկայական տարբերությունները, որոնք այս գնման պայմանագրի շրջանակներում գոյացել են «Թիմ Սիսթեմսի» կողմից սերվերների ու պահոցների գնման ու ՊԵԿ-ին մատակարարման արանքում։

Պայմանագիրը եղել է երկու չափաբաժնով։ Առաջինով, ըստ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության, ձեռք բերված 8 կոմպոզիտիվ սերվերների գումարը կազմել է 92 մլն դրամ՝ առանց ԱԱՀ-ի։ Այդ սերվերները «Թիմ Սիսթեմսը» գնել է «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից՝ գրեթե 73,3 մլն դրամով։

Գնման և ՊԵԿ-ին մատակարարման գնային տարբերությունն ավելի քան 18,7 մլն դրամ է։

«Թիմ Սիսթեմսը» սերվերներն իր ձեռքբերման գնից 25,6 տոկոսով բարձր գնով վաճառել է ՊԵԿ-ին։

Շատ ավելի մեծ է ապրանքների ձեռքբերման ու մատակարարման միջև շեղումը երկրորդ չափաբաժնի պարագայում։ Այդ չափաբաժնով նախատեսված տվյալների 2 պահոցը ՊԵԿ-ը «Թիմ Սիսթեմսից» ձեռք է բերել 999 մլն 760 հազար դրամով՝ ԱԱՀ-ն ներառված չէ։

Այդ պահոցները «Թիմ Սիսթեմսը» կրկին գնել է «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից՝ 753 մլն 142 հազար դրամով՝ առանց ԱԱՀ-ի։ Գնել է և ընդամենը 6 օր հետո հանձնել է Պետեկամուտների կոմիտեին 999 մլն 760 հազար դրամով։

Տարբերությունը կազմել է 246 մլն 618 հազար։

Այսինքն՝ եթե այդ նույն ապրանքը ՊԵԿ–ը գներ «Էլքոր Դիսթրիբյուշնից», և ոչ թե այս դեպքում, ըստ էության, միջնորդ հանդիսացող «Թիմ Սիսթեմսից», ապա պետական միջոցներից միլիոնավոր դրամներ կարող էր տնտեսել։

Բայց հայտարարված մրցույթի շրջանակներում գնել է «Թիմ Սիսթեմսից»՝ 32,7 տոկոսով բարձր գնով, քան վերջինս ձեռք է բերել մեկ այլ ընկերությունից։

ՊԵԿ-ում արդարանում են, թե այդ գնի մեջ մտնում է նաև մատակարարումը, կարծես ապրանքը պիտի թողնեին ճանապարհին ու ասեին՝ եկեք դուք տարեք։

Ինչ վերաբերում է նրան, որ այն ներառում է նաև երաշխիքային սպասարկումն ու համակարգի նախնական գործարկման ծառայությունը, ապա դժվար է պատկերացնել, որ դրանց արդյունքում ձեռքբերման գինը կարող էր մեկ երրորդով բարձրանալ։ Ի վերջո, եթե այդպես է, պարզ չէ, թե ինչո՞ւ են մեկ մրցույթում միավորել ապրանքի գնումն ու ծառայության մատուցումը։

Ձեռքբերման և մատակարարման գների միջև մեծ տարբերություն է առաջացել ու դրա պատճառը, ըստ էության, սահմանված գնման նախահաշվային չափազանց բարձր գինն է՝ շուկայականի համեմատ։

Այդ հանգամանքն արձանագրել է նաև Հաշվեքննիչ պալատը՝ նշելով. «Գնումն իրականացնելիս չի կատարվել շուկայական գների վերլուծություն, չի իրականացվել գնահարցում հայաստանյան կամ արտասահմանյան համապատասխան ընկերություններից, չի կատարվել ուսումնասիրություն բաց աղբյուրներում, այլ հիմք է ընդունվել միայն նախկինում կայացած, բայց տեխնիկական միջոցների դեպքում՝ ավելի վաղ և ոչ նույն տեխնիկական բնութագրերով գնման առարկայի գնման արդյունքում ձևավորված գները»։

Զարմանալի չէ, որ գործարքը ռիսկային է համարվել։

Այսքանից հետո ասել, որ եթե գնումը կատարվել է մրցույթով, ուրեմն այն մրցակցային է և ոչ ռիսկային, առնվազն խաբկանք է։

Ստացվում է, որ կարող են արհեստականորեն բարձր նախահաշվային գներ սահմանել, դրանց հիման վրա մրցույթ հայտարարել, հաղթող ճանաչել ու հետո հայտարարել, թե ամեն ինչ մրցակցային է ու ոչ ռիսկային։

Մեկ այլ դեպքում ՊԵԿ-ում, նախահաշվային 100 մլն դրամով, խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթ են հայտարարել, բայց պայմանագիրը կնքել են 160 միլիոնով։

Այսինքն՝ նախահաշվային գնից 60 միլիոնով ավելի բարձր գնով։

Ինչպե՞ս են ձևավորել նախահաշվային գինը, որ հետո նման տարբերություն է առաջացել, հայտնի չէ։

Այս անգամ էլ պայմանագիրը կնքվել է «Թիմ Սոլյուշնս» ընկերության հետ։

ՊԵԿ-ի այս և այլ գնումների հետ կապված տարօրինակություններն ու հարցականները շատ են։ Դրանցից ռիսկերի ու փոխհամաձայնությունների «հոտ» է գալիս։

168.am