Տիգրան Մանսուրյան. Ես չեմ տեսնում իրար բերող, ամբողջացնող ուժը, միտքը կամ ծրագիրը
«Ես այդ հարցին կպատասխանեի, եթե քիչ թե շատ ներկայություն ունենայի, իմ շփումները նվազագույնի են, իմ տարիքն է այդպիսին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր շատերն են մեղադրում մտավորականությանը, որ երկրի համար ծանր պահերին նրանք լուռ են, ինչպե՞ս պետք է մտավորականներն իրենց բողոքը հայտնեն ստեղծված իրավիճակում, եթե, իհարկե, ունեն բողոք։
«Ես առհասարակ լսում եմ տարբեր մարդկանց, չեմ տեսնում այն իրար բերող, ամբողջացնող ուժը կամ միտքը կամ ծրագիրը, որ հավաքող լիներ, ոչ թե նորից առանձին ձայների տարածք։ Բոլորի պարագայում է այդպես՝ մտավորական կամ ոչ մտավորական, և սա երևում է լուրջ հիմքեր ունի մեզանում և պետք է շարունակվի»։
Մանսուրյանը 30 տարի անց մեր հայրենիքը ուզում է տեսնել այպես, ինչպես «Երկիր Նաիրին» է․
«Այն իրականությունը, որ ստեղծեց Չարենցի «Երկիր Նաիրին», այդ իրականությունը պատմական մի հսկա տարածք է և ի վերջո մի տեսակ շարունակվում է։ Չարենց, «Երկիր Նաիրի»»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը