Շարունակական կործանման ենք գնում․ Մովսես Հակոբյան
Այն, ինչ կատարվում է վերջին 2․5 տարում, արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, եւ ինձ համար զարմանալի չէ, որ Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը
«Ես իրավիճակի զարգացումներին հետեւում եմ այնքան, որքան բոլորս ենք հետեւում, բայց եզրակացություն անելու համար պետք է տեղյակ լինեմ ամբողջ բանակցային գործընթացին, ռազմական պոտենցիալին, ներքաղաքական իրավիճակին, դաշնակիցների եւ թշնամիների ունեցած վերաբերմունքին, դրա համար չեմ կարող հետեւություններ անել։ Իսկ այնքան մասով, ինչքան բոլորիս է հայտնի, միայն կարող եմ ասել, որ շարունակական կործանման ենք գնում։ Մի բան պետք հասկանանք՝ հնարավորության մասին, որը կորցրել ենք, անիմաստ է խոսելը»,- ասաց Հակոբյանը։ Հնարավորություն ենք կորցրել։
Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանն անգամ ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միեւնույն է, կրկին տարածքային նկրտումներ է ունենալու Հայաստանի նկատմամբ․ «Ադրբեջանը երբեք չի սահմանափակվելու իր արդյունքներով։ Խաղաղության պայմանագիրը անվտանգային որեւէ երաշխիք մեզ չի տալու»։
Մովսես Հակոբյանը բացառում է, որ Ստեփանակերտը կարող է ուղիղ բանակցություն ունենալ Բաքվի հետ։
«Ալիեւի վերջին հայտարարությունից, որ Արցախի խորհրդարանը պետք է ցրվի, քաղաքացիներն ընդունեն իրենց օրենքները, եւ առհասարակ իր քաղաքականությունից պետք է հասկանալ, որ անիմաստ է մտածելը, թե Ստեփանակերտը կարող է բանակցել Բաքվի հետ։ Անհնար է, որ Արցախցին ապրի Ադրբեջանի կազմում։ Ես լավ գիտեմ՝ ով է ադրբեջանցին, եւ ինչ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանցին ցանկանում է, որ աշխարհում հայ չլինի»,- ընդգծեց Հակոբյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել