Հականիկոլական ելույթները չեն տեղադրվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը նախօրեին բացահայտ խոստովանեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, սակայն Արցախում դեռ կան նիկոլահպատակներ, որոնք ծառայություններ են մատուցում Արցախը հանձնողին։
Նախօրեի ուշ գիշերը Արցախի խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում համատեղ հայտարարություն ընդունվեց, Արցախի Հանրային հեռուստաընկերության կայքում տեղադրվել է մոնտաժված՝ դուրս են թողնվել Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատություններ հնչեցրած պատգամավորների ելույթները։
Խոսքն «Ազատ հայրենիք» իշխանական ֆրակցիայի պատգամավոր Աշոտ Դանիելյանի մասին է, ով իր ելույթում «կապիտուլյանտ» բնորոշումը տվեց, ընդ որում՝ մի քանի անգամ։
Մյուսն «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ելույթն է, որտեղ նա հայտարարեց, թե դեռ ապրիլի 14-ին է ասել ու հիմա էլ կրկնում է՝ «ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչի, պետական դավաճան է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով