Կրակոց Գյումրիում՝ ՔՊ-ականների մասնակցությամբ․ կա ձերբակալված
Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների մասնակցությամբ։ Հայտնում է Aravot.am-ը:
ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի արտադրամաս ունի Տիգրան Մեծ փողոցում, կասկածվում է մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։
Մարտին Թորոյանը արհեստավորին կասկածել է շինանյութի գողության մեջ։ Տուժած արհեստավորը դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ փորձելով թաքցնել իրականությունը։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հ․Մ․-ն դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բողոքելով որովայնի սաստիկ ցավերից։ Նա ասել է, թե իբրև իր մոտ որովայնի պատի մազարմատի բորբոքում է։ Բժիշկները նրան հետազոտելուց հետո անմիջապես տարել են վիրահատության՝ հայտնաբերելով աղիների հրազենային վնասվածքներ։ Նրա աղիներից գտել ու հանել են փամփուշտը։ Նրա վիճակը, ըստ Արմեն Խաչատրյանի, միջին ծանրության է։ Մեր տեղեկություններով, Մարտին Թորոյանը ձերբակալված է, մյուսները փախուստի մեջ են։
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Aravot.am-ին հասած տեղեկություններով, քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որոնց թվում է նաև արհեստավորին ծեծի ենթարկելն ու նվաստացնելը։ Այս թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք նաև ՀՀ Քննչական կոմիտեից։ Նշենք, որ այս անձինք Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարում էին ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանին, նրա մանկության ընկերներն են։ Մարտին Թորոյանը Շիրակի մարզում մեծ հարգանք վայելող նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի քրոջ որդին է։ Հանուն օբյեկտիվության՝ նշենք նաև, որ ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը աչքի է ընկել իր համեստ պահվածքով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով