Մայիսի 23-ը վերջնաժամկետն է, եւ համաձայնագիրը պետք է ընդունվի կամ մերժվի ՀՀ ԱԺ-ի կողմից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու, թե ինչպես վարվել Միջազգային քրեական դատարանին անդամակցության, այսինքն` Հռոմի ստատուտի հետ։
Համենայնդեպս, երեկվա դրությամբ համաձայնագիրն ԱԺ չէր ուղարկվել, ինչի մասին պաշտոնապես հայտնեցին խորհրդարանից, թեպետ եկող շաբաթ կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը։ Ինչպես հայտնի է, մարտի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ ՀՀ կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը՝ եռամսյա ժամկետում:
Այսինքն՝ մայիսի 23-ը վերջնաժամկետն է, եւ համաձայնագիրը պետք է ընդունվի կամ մերժվի ՀՀ ԱԺ-ի կողմից։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, եւ Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել այդ դատարանում, այլեւ պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ տարեսկզբին միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։
ՍԴ որոշումից հետո ՌԴ պաշտոնական շրջանակներից կոշտ արձագանքներ հնչեցին։ Նպատակահարմա՞ր է արդյոք այժմ այդ համաձայնագրի վավերացումը՝ երեկ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ «Ճիշտն ասած՝ դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ քաղաքական դաշտն այսօր այնքան հրահեղուկ է, որ պատկերացնելու չէ, որովհետեւ մենք չգիտենք՝ մի քանի օր հետո իրավիճակը ոնց կփոխվի, հիմա աշխարհաքաղաքական այնպիսի մեծ տեղաշարժեր են լինում, որ դրանց հետեւից հասնելն ուղղակի անհնար է, ուր մնաց՝ դրանցից առաջ անցնես»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...