Անհրաժեշտ է անհապաղ համախմբել ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը. Սամվել Կարապետյան
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նշում է, որ անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ ասվում էԿարապետյանի հայտարարությունում:
«Առաջին հերթին մենք ինքներս պետք է սթափ գնահատենք, թե կոնկրետ ինչ սխալներ են արվել այս տարիների ընթացքում, որոնք այսօր մեր երկիրը հասցրել են գոյաբանական ճգնաժամի։ Պետք է գիտակցել և ընդունել սեփական սխալները ու չգնալ մեղադրանքների և քննադատության ճանապարհով։
Սարսափելի խորհրդանշական է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք հնարավոր նոր ողբերգության շեմին։ Ավելի քան երեք ամիս է, ինչ արցախահայությունը արգելափակվել և պարբերաբար ահաբեկչության է ենթարկվում Ադրբեջանի կողմից»,- ասել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ որպես Հայաստանի քաղաքացի՝ շարունակելու է լինել իր ժողովրդի կողքին և գործադրել բոլոր ջանքերը՝ երկրի կայուն և անվտանգ ապագայի համար։ Նա նշել է, որ իր միակ նպատակը Հայաստանի բարգավաճումն է, որն անհնար է առանց համընդհանուր կոնսոլիդացման։
«Այսօրվա տարանջատման հռետորաբանությունը կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ուստի այս պահին կարևոր է համախմբվել, համատեղել բոլոր ջանքերը` կանխելու նոր սեւ էջերը մեր երկրի պատմության մեջ»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար