Սպասում են Փաշինյանի հրահանգին. ով է կանգնած Հովիկ Աղազարյանի նախաձեռնության հետևում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերջին օրերին պարբերաբար «սպառնում է» ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անել: Նա երեկ հայտարարել է, թե արդեն հավաքել է բավարար ստորագրություններ ու Թովմասյանի հարցը ներկայացրել ՔՊ խմբակցության քննարկմանը:
Նկատենք, որ Աղազարյանն իր այս մտադրության մասին առաջին անգամ ակնարկել էր դեռեւս ապրիլի 4-ին ՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստից առաջ՝ նիստը դեռ չսկսված:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, այս ծրագրի հետեւում իրականում կանգնած է ՔՊ վերնախավը, մասնավորապես՝ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որոնք, օգտագործելով Աղազարյանին, ցանկանում են ԱԺ հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից ազատվել:
Հենց նրանք էլ Աղազարյանին հրահանգել են պաշտոնանկության գործընթաց սկսել, անգամ Աղազարյանին ասում են, թե ԱԺ ամբիոնից կամ լրատվամիջոցների հետ զրույցում ինչ խոսի, ինչ հայտարարություններ անի:
Կարելի է ասել՝ այս դեպքում Հովիկ Աղազարյանն ընդամենը «խաղալիք է» ընդդիմադիր պաշտոնյային պաշտոնանկ անելու ծրագիրն իրականացնելու համար:
Տեղեկացանք, որ անգամ ՔՊ-ականների համար է անսպասելի եղել Աղազարյանի այս նախաձեռնությունը, քանի որ սովորաբար նա առանձնապես չի էլ հետաքրքրվում ներքաղաքական նման հարցերով, ուր մնաց՝ նման նախաձեռնությամբ հանդես գար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած Անդրանիկ Քոչարյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով աշխատում են ՔՊ-ականների հետ, որպեսզի միանան Աղազարյանի նախաձեռնությանը, բայց երեկվա դրոթյամբ կեսից ավելին հրաժարվել էին ստորագրել:
Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ