Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Պակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհեր Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար Կարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետ Մոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ Վաշինգտոնին Լուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Հայաստան

Բաքվում վախենում են, որ Մոսկվան կարող է խանգարել Փաշինյանին Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցում

Zham.am-ը գրում է․ Հայ ժողովրդի պատմության մեջ այս աստիճանի նվաստացուցիչ վիճակ չի եղել, որ Հայաստանի գործող ղեկավարը համարի Արցախը Ադրբեջանի մաս և դա անհանգստացնի, ավելի շատ, ոչ թե Հայաստանի քաղաքական վերնախավին, այլ Մոսկվային:

Այս ամենը դեռ երկար է վերլուծվելու, համոզված եմ սենսացիոն կապեր են բացահայտվելու ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավի մի զգալի մասի և Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև: Նման խայտառակ իրավիճակ չի եղել հայոց պատմության մեջ, առնազն հարյուր տարի: Դրանից առաջ էլ բացահայտ այսպիսի դավաճանական քայլեր չի արձանագրվել: Ճիշտ է անմեղսունակ որոշումներ ինչքան ուզես եղել են, բայց այս աստիճանի քայլերը, որտեղ երկրի ղեկավար հանդիսացողը բացահայտորեն գործում է երկրի անվտանգության դեմ և համարժեք արձագանքի չի արժանանում, պարզապես ապշեցուցիչ է:

Այս իրավիճակից պարզապես ապշած են գրեթե բոլոր միջազգային դիտորդները: Համազգային այս խայտառակությունից հետո դեռ երկար ժամանակ է պետք լինելու աշխարհի հայությանը ինքնամաքրվելու համար, աշխարհին բացատրելու իր այս՝ թեկուզ և ժամանակավոր լռությունը:

Պարզ է մեկ բան, որ կոնի վրա դրված է ոչ միայն հայ ժողովուրդի խայտառակ իրավիճակը, այլև մեր ժողովուրդի գոյությունը:

Փաստացի, մենք ազգովի չենք կարողացել լուծել մեկ մարդու հարցը, և այդ մեկ մարդը լուծում է մեր բոլորիս չլինելու խնդիրը:

Եվ այս ամենից հետո մենք զարմանում ենք, թե ինչպե՞ս եղավ 1915-ը։

Պարզապես ամոթ է, որ մենք մեկ մարդուն թույլ ենք տվել մեզ ազգովի խայտառակի, հետո զարմանում ենք, թե ինչու մեզ չեն հարգում:

Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած մեր պահվածքից և նյարդայնացած են, թե ինչու՞ ռուսները չեն թողնում իրենց վերջնականապես լուծել հայոց հարցը:

Իսկ որ Մոսկվայում լրջորեն անհագստացած են այս իրավիճակից, փաստ է: Ռուսները, բնականաբար, մեր խնդիրներով չեն անհագստացած: Այս ամենից հետո, այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվելու, առավելևս չի հարգելու մեզ:

Բայց ադրբեջանցիների կողմից Արցախի կլանումը լուրջ վտանգ է ներկայացնելու Մոսկվայի համար, քանզի դրանից հետո Բաքվի ձեռները բաց են լինելու Մոսկվայի և Թեհրանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Քանզի հենց դրա համար են տվել Վաշինգտոնում և Լոնդոնում Ադրբեջանին ինդուլգենցիան տարածաշրջանի հայությանը ոչնչացնելու համար:

Սա է իրականությունը: