Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Լեհաստանի ԱԳ նախարարը Բալթիկ ծովի երկրների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել 40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը դեռևս չի այցելել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ Զանգերի կենտրոնի թափուր աշխատատեղերը համալրելու համար պահանջվում են մասնագետներ Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում. Բայրամով Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Վրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների առաջին տարանցիկ փոխադրման համար Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգով Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)«Կենդանի համակարգիչներ» մարդու նեյրոններից. Pong խաղից մինչև էթիկական երկընտրանքներԱՄՆ–ում Ռուսաստանի և Ադրբեջանի հայազգի քաղաքացիներ են ձերբակալվելՓաշինյանը նոր խորհրդական ունիԼեհաստանի ԱԳ նախարարը Բալթիկ ծովի երկրների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորածՌուսաստանը ցուցադրում է Կենտրոնական ռազմական շրջանի պատմության մեջ առաջխաղացման ամենաբարձր տեմպըԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին օգնել խաղաղության պլանը կյանքի կոչելու հարցում. Թրամփի նախկին խորհրդականԱմոյանը հավակնում է դառնալ 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշն աշխարհումՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնիՄԻՊ-ը դեռևս չի այցելել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արշակ արքեպիսկոպոս ԽաչատրյանինՍպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆՌուսական ակտիվների բռնագրավումից հրաժարվելը կնշանակի կապիտուլյացիա. Բունդեսթագի պատգամավոր ՌյոտգենՆԳՆ ոստիկանության ՕԿԿ Զանգերի կենտրոնի թափուր աշխատատեղերը համալրելու համար պահանջվում են մասնագետներԱդրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում. ԲայրամովՎերանայվում են արքայազն Հարրիի անվտանգության միջոցառումները․ TelegraphՎատիկանից Կանադա են վերադարձվել կանադական հնդկացիների մշակութային արժեքներըԵՄ-ի, ԵՀ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ Զելենսկու հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ի երեկոյան՝ առանց ԶԼՄ-ներիՏղամարդկանց շրջանում ամենատարածված պլաստիկ միջամտությունը կրծքի վիրահատությունն էՍևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել էՎրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների առաջին տարանցիկ փոխադրման համարԹաիլանդի և Կամբոջայի միջև բախումներ են սկսվելԱՄՆ-ից մեկնել է արտաքսված իրանցիներին տեղափոխող երկրորդ ինքնաթիռը․ NYTԻսրայելի նախագահը կշարունակի քննարկել Նեթանյահուին ներում շնորհելու հարցը․ KanԿիբերհանցագործություններ․ աճի պատճառներն ու վտանգները Արձանիկներ մումիաների փոխարեն. Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են անսովոր թագավորական դամբարան«Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են. ՔԿԾ պետԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԵրգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգովԵրկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելքԼեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումՄեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պայքարի նոր ծրագիր է ներկայացրել․ ՊՆՎարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացելՍրբուհի Գալյանի հետ նույն կուրսում ենք սովորել. ԿՔԾ պետ«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում դիմակներով հարձակվել են հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. Ռուբեն ՄելիքյանԴոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ ՓաշինյանինԱրգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի hellobitamh.com և hellobitarmenia.com կայքերի գործունեությունը. ՆԳՆԱմերիկյան գործընկերների հետ քննարկվել են ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ընթացքըՆոր հարթակ քո կիբեռանվտանգության համար․ ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքըՆոյեմբերին մատակարարված գազի մասին տեղեկատվությունը լինելու է բանկերի, փոստի սպասարկման կետերումԱպամոնտաժումներ. Երևանում առանց թույլտվության տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքերԻ՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում եւ Վրաստանում. 110–հազարից մինչեւ 1 մլն 400 հազար դրամԳալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքովԳյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվելՎերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգըՔԿՀ-ում մահերը շատ են և դրանք ունեն տարբեր պատճառներ․ ԳալյանԱրաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել է«Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը քննարկվել է Գիտամեթոդական խորհրդի նիստում Պեկինը մեկնաբանում է Պուտինի այցը Հնդկաստան՝ ընդգծելով երեք տերությունների դերը համաշխարհային անվտանգության մեջ
Հայաստան

Բացահայտվել են ֆինանսական բուրգի սխեմայով Հայաստանում կատարվող հանցագործությունների մեխանիզմները

ՀՀ քննչական կոմիտեում քննվող թվով 6 քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ վեր են հանվել լայն տարածում գտած՝ ֆինանսական բուրգի սխեմայով Հայաստանում կատարվող հանցագործությունների ընդհանուր մեխանիզմները։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Դրանց էությունն այն է, որ ֆինանսական բուրգերի համակարգողները, գերշահույթ ստանալու նպատակով, ֆինանսական կազմակերպությունում ներդրումներ կատարելու պատրվակով քաղաքացիներին դրդում են գույքային (ֆինանսական) միջոցներ ներգրավել՝ նյութական օգուտը պայմանավորելով բացառապես նրանց կողմից նոր ներդրողների ներգրավման դեպքում ստացված ֆինանսական միջոցներով։ Մինչդեռ քաղաքացիներից ստացած ֆինանսական միջոցներն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ չեն օգտագործվում:

Նման կազմակերպությունները, իրենց իրական հանցածին բնույթը քողարկելու և հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով գույքային միջոցների ներգրավմանը, ներդրմանը հաղորդում են որոշակի ապրանքային տեսք։ Սակայն անձինք հնարավորություն չեն ստանում այդ ապրանքի նկատմամբ իրական վերահսկողություն ունենալ։

Մասնավորապես, Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» անվանումով հաշվառված՝ ՀՀ-ում «VODA» անվանումով հայտնի ֆինանսական բուրգի համակարգողները Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ քրեաիրավական պատասխանատվությունից և որոշ ներդրողների նկատմամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու նպատակով վերակազմակերպվել և Կանադայում հաշվառել են «Onyxum LLC» կազմակերպությունը։ Վերջինս Հայաստանում հայտնի է համանուն անվանումով։ Այս կազմակերպությունը, իբր, իրականացնում է հանգստյան փաթեթների միջնորդավորված վաճառք այն պայմաններում, երբ նշված կազմակերպության գրեթե յուրաքանչյուր ներդրող ինքը և համարվում է հանգստյան փաթեթի գնորդ, շահառու՝ առանց այդ ծառայության նկատմամբ լիարժեք սեփականության իրավունքի իրացման հնարավորության։

Նմանատիպ սխեմայով գործող ֆինանսական բուրգի օրինակ է նաև ԱՄՆ-ում հաշվառված և Հայաստանում գործունեություն ծավալած «incruises LLC» անվանումով կազմակերպությունը։

Վերջինս ներդրողներին խոստանում է որոշակի ներդրումների դիմաց շուկայականից մատչելի քրուիզային ճանապարհորդություն և հանգիստ, միաժամանակ՝ կազմակերպությունից խոշոր շահույթ ստանալու հնարավորությունը կապում է ֆինանսական միջոցներ ներդրած անձանց կողմից նոր ներդրողներ ներգրավելու հետ։

Ֆինանսական բուրգերի դասական սխեմաներով են աշխատում նաև ՀՀ-ում հիմնադրված «Վան Քարտ» ՍՊԸ-ն և ՌԴ-ում հիմնադրված «Про 100 гейм» կազմակերպությունները։

«Վան Քարտ» ՍՊԸ համակարգողները «onecard» բջջային հավելվածի գործածմամբ ստեղծել են ոչ իրավաչափ ձևով գործող ֆինանսական համակարգ։ Դրանում ներգրավել են մի քանի տասնյակ հազար անձի, որոնց, որոշակի միջոցների ներդրման դիմաց, խոստացել են ներդրված և հավելվածում արտացոլված դրական մնացորդին համարժեք օրական մեկ տոկոսի չափով՝ որևէ ֆինանսական կապիտալով չհիմնավորված շահույթ։

«Про100 Гейм» կազմակերպությունը գործել է համացանցային տիրույթում՝ համանուն կայքով, որում ներդրում կատարելու համար յուրաքանչյուր անձից գանձվել է նվազագույնը 12,5 դոլար։ Դրանից 2,5 դոլարը նախատեսված է եղել գրանցման, իսկ 10 ԱՄՆ դոլարը համարվել է «բիզնեսի համար կատարվող ներդրում»: Այնուհետև, ներդրողի դիմաց խնդիր է դրվել գտնել և նմանատիպ պայմաններով համակարգում գրանցել ևս երկու անձի, որոնցից յուրաքանչյուրի ներդրումներից անձը ստացել է 5% եկամուտ, իսկ այդ անձանց կողմից ևս երկու ներդրողի ներգրավելու պայմաններում առաջին անձը ստացել է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը, որոնք միասին կազմել են 38 ԱՄՆ դոլար: Երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի, շղթան փակվել է։ Արդյունքում անձը ստացել է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 ԱՄՆ դոլարը նախատեսվել է նոր շղթա սկսելու համար: Եղել են նաև ավելի թանկարժեք փաթեթներ, որոնցից ամենամեծ ներդրումն արժեցել է 2560 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ վարույթով 2019թ. մի խումբ անձինք Հայաստանում փաստացի հիմնադրել են «Оurteamclub» (Աուրթիմքլաբ) ՍՊԸ-ն, որը ներկայացել է որպես հայկական ստարտափ ընկերություն: Այդ անձինք, առանձնապես խոշոր չափերով գումար վաստակելու նպատակով, իրենց իսկ կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում համոզելու, վստահություն ձեռք բերելու և այլ մեթոդներով շահագրգռել են նոր ներգրավվող անձանց ձեռք բերել կազմակերպության կողմից նախատեսված 125 ԱՄՆ դոլարից մինչև 101.250 ԱՄՆ դոլար ֆիքսված արժեքներ ունեցող հնարածին նախագծերը՝ խոստանալով 22-29 ամիսների ընթացքում տրամադրել ներդրված գումարի կրկնապատիկի չափով եկամուտ՝ նրանցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորելով բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարներով։ Ընդ որում՝ հավելյալ գումարներ աշխատելու համար ֆինանսական բուրգի համակարգողները կիրառել են բինարային բոնուս կոչվող ծրագիրը, որի պարագայում յուրաքանչյուր ներգրավված անձի կողմից իր հերթին երկու անձ ներգրավելու դեպքում, վերջիններիս կողմից գնված նախագծի արժեքներից կախված՝ հնարավորություն է ընձեռնվել ստանալ 2-9 տոկոսի չափով գումար։ Իսկ նոր ներդրողների կողմից ևս երկուական անձանց ներգրավելու դեպքում, խոստացել են վճարել լրացուցիչ բոնուսներ:

Նշված հանցավոր սխեմայում իրական ֆինանսական կազմակերպության տպավորություն ձևավորելու և հնարավոր ներդրողի մոտ վճռականություն առաջացնելու նպատակով շրջանառել են իրական հարաբերություններում տնտեսական արժեք չունեցող՝ իրենց կողմից ստեղծված և կրիպտոարժույթի որակներով ներկայացված թվացյալ արժույթ։ Այդ կերպ տալով դյուրին եղանակով մեծ գումարներ վաստակելու խոստումներ՝ կազմակերպության շարքերում նրանք ներգրավել են բազմաթիվ անձանց, իրականացրել գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ 250 մլն ՀՀ դրամ գումար:

Վերը նշված ֆինանսական սխեմաներով հանցավոր կազմակերպությունների կողմից ներգրավվել են նախնական տվյալներով մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույքային միջոցներ։ Այդ հիմքով մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 43 անձանց, այդ թվում՝ ԻԻՀ, Կանադայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։

Քրեական վարույթների նախաքննությամբ ստացված փաստական հանգամանքների վերլուծությամբ հիմնավորվել է, որ յուրաքանչյուր դեպքում հանցավոր կազմակերպության համակարգողների կողմից գույքային միջոցների ներգրավման նպատակով կիրառվել են ինչպես անհատական, այնպես էլ մասսայական խաբեության եղանակներ։ Դրանք զուգորդվել են հրապարակային ագրեսիվ գովազդային արշավներով՝ յուրաքանչյուր դեպքում ներդրողին խոստանալով չնչին ներդրման դիմաց, առանց էական ջանքերի, նյութական հսկայական առավելություն և գերշահույթ։ Մինչդեռ ողջամիտ տրամաբանության և ֆինանսական գրագիտության համատեքստում այդ խոստումները որևէ պարագայում չեն կարող արժանահավատ լինել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների տվյալների՝ այս սխեմային զոհ դարձած և նյութական միջոցներ կորցրած քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 32.000-ի։ Արդեն իսկ տուժողի դատավարական կարգավիճակ ունի շուրջ 220 անձ։

Ուստի ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե, կամ իրավապահ այլ կառույցներ։