Իշխանականների «մեծահոգության» պատճառը միջազգային հանրության ճնշումներն են
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդդիմությանն առաջարկել են ԱԺ տնտեսական, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնում թեկնածուներ առաջադրել։ Այսինքն՝ ընդդիմության շարքերից իրենց համար ցանկալի անձանց հանձնաժողովի նախագահ ընտրել։ Թե ովքեր են ՔՊ-ի նախընտրած ընդդիմադիրները, չեն հայտնել, քանի որ ընդդիմադիրները կտրականապես հրաժարվել են՝ ասելով, որ իրենք ում ուզեն, նրան էլ պետք է առաջադրեն հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ ՔՊ-ն պետք է հաշվի նստի դրա հետ։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովների նախագահներն ընդդիմության ներկայացուցիչներն էին՝ Վահե Հակոբյանն ու Արմեն Գեւորգյանը, որոնք հրաժարվեցին նախագահի պաշտոններից, երբ անցած տարի Դիմադրության շարժման պատճառով ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ արեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից։ Միայն Թագուհի Թովմասյանը պահեց հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իշխանականների այս «մեծահոգության» պատճառը միջազգային հանրության ճնշումներն են, որոնք պահանջում են խորհրդարանում ապահովել ընդդիմության՝ օրենքով հասանելիք պաշտոնները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ