Եթե ճիշտ գործենք, Շահենի պատգամը ճիշտ ընկալենք, նորից հաղթանակներ ենք ունենալու
Ամբողջ օրը մտովի Շահենի հետ անցկացրի։ 30 տարի առաջ այս օրը խոցվեց նրա ուղղաթիռը։ Ու հիմա նստած մտածում եմ՝ 30 տարին ի՞նչ է որ։ Ընդամենը մի ակնթարթ։ «Երեկ չէ առաջին օրը» ծնված որդիս արդեն 15 տարեկան է։ Բայց ինչքան բան տեսավ մեր ժողովուրդն այդ 30 տարիների ընթացքում…
Ասածս այն է, որ չենք հասցնելու աչք թարթել ու ամեն ինչ նորից փոխվելու է։ Եվ եթե ճիշտ գործենք, Շահենի պատգամը ճիշտ ընկալենք, նորից հաղթանակներ ենք ունենալու։ Այն էլ ինչ հաղթանակներ…
P.S. Ընկերներիս հետ 2017-2018թթ. «Եղնիկներ»-ի մասին ֆիլմ ենք պատրաստել։ Ֆիլմի պրեմիերան հեղաշրջման օրերին է կայացել։
Շատերի ուշադրությունից, կարծում եմ, դուրս է մնացել։ Բայց այսօր այդ ֆիլմին վերադառնալու ամենաճիշտ օրն է։ Հղումները մեկնաբաություններում կտեղադրեմ։ Երեք տասնամյակների խորքից եկող խոսքն ու գործը աննկարագրելի արդիական է։ Վստահ եմ՝ կհետաքրքրի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...