Զենք կրելու արգելքի ցանկը պետք է լիներ լիբերալ. Այնտեղ պետք է լինեին միայն հոգեկան հիվանդներն ու նարկոմանները. Վարդանով
Այն պայմաններում, երբ մենք շրջապատված ենք ՝ օսմանյան թուրքերով ու մերձկասպյան թուրքերով, երբ ամեն րոպե հարձակման վտանգի տակ ենք, կարծում էի, որ նման պայմաններում զենք կրելու արգելքների ցանկը կլիներ ավելի լիբերալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ասուլիսի ժամանակ նշեց «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը:
«Այսինքն արգելվածների ցանկում պետք է լինեին միայն հոգեկան հիվանդությունները եւ նարկոմանիան ու վերջ: Հիմա եթե մարդը բրոնխիալ ասթմա ունի, ուրեմն ինքն իրավունք չունի ինքնապաշտպանվելու եւ իր երեխաներին պաշտպանելո՞ւ: Իմ փոքր տղան սրտի պրոբլեմ ունենալով, մի կերպ, կռվով-դավով գնաց բանակ, դարձավ սպա, հիմա ինքը փաստորեն իրավունք չի ունենա՞ զենք կրելու: Կամ ասենք այրվածքից ձեռքի մի քիչ կռկված է:
Ինձ թվում է, որ շատ պաշտոնյաներ կտրված են իրականությունից, իրենց թվում է, որ իրենք ապրում են Վացլավ Հավելի Չեխիայում եւ Սլովակիայից խաղաղ բաժանվելու պրոցեսի մեջ են: Երեւի փոթորիկը մի օր իրենց կիջեցնի գետնին, բայց ցավալի հետեւանքներ կարող են լինել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը: Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում մի շարք հիվանդություններ ունեցող անձինք։
Կառավարության ապրիլի 13-ի նիստում հաստատվել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը։
Ըստ այդմ, զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`
հոգեկան խանգարումների տեսակներ
նյարդային համակարգի հիվանդություններ
վնասվածքների հետևանքներ
վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
զարգացման արատներ
վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար