Թագուհի Թովմասյանին պաշտոնից կզրկե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ ներսում հարց են բարձրացրել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին եւ ուզում են նման գործընթաց սկսել։ Այդ խմբի, այսպես կոչված, պարագլուխն Անդրանիկ Քոչարյանն է: Նրանք մեղադրում են Թովմասյանին, որ նա հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հայտարարություններին չի միջամտել:
Հիշեցնենք, որ Ղազարյանը հայտարարել էր, թե 2018-ին տեղի է ունեցել «ադրբեջանաթուրքական» հեղափոխություն։ ՔՊ-ականները կարծում են, որ Թովմասյանը պարտավոր էր Ղազարյանին հարկադրել ներողություն խնդրել, մանավանդ, որ Թովմասյանն էլ է մասնակցել այդ հեղափոխությանը եւ դրա շնորհիվ խմբագրից՝ պատգամավոր, ապա հանձնաժողովի նախագահ դարձել:
Ի դեպ, նիստի ժամանակ եւս նրանք նման կոչով դիմեցին ՄԻՊ թեկնածուին, սակայն Ղազարյանը ներողություն չխնդրեց։ Հիմա ՔՊ-ում մի խումբ փորձում է գեներացնել Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի գործընթացը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...