Սյունիքում բախվել են բեռնատարն ու ՊՆ սանիտարական ավտոմեքենան․ 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 16:30-ի սահմաններում՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Ս․-ն իր վարած բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 181 կմ-ին բախվել է առջևից համընթաց երթևեկող Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ազատ Հ․-ի վարած GAZ-22 177 սանիտարական ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Հայկ Ս․-ն և GAZ-22 177-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ծ․-ն և 37-ամյա Գոռ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։
Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները, բախվել են գազատար խողողովակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Վարորդներից Ազատ Հ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես վարորդ, վիրավորներից Էդգար Ծ.-ն և Գոռ Կ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես բուժակ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...