Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին երեկվա նիստին ներողություն խնդրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում կայացած քննարկման ժամանակ քարտուղար Արթուր Հովհաննիսյանին ասվել է, որ ԱԺ երեկվա նիստին նա հրապարակավ պետք է ներողություն խնդրեր ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ իր դրսեւորած՝ պատգամավորին ոչ հարիր վարքի, փողոցային խուլիգանի նման իրեն պահելու համար:
Բանն այն է, որ նրա հնչեցրած վիրավորանքներն ու սպառնալիքներն իսկապես մեծ աղմուկ են բարձրացրել թե’ հանրության, թե’ իրավապաշտպան տարբեր կառույցների շրջանում: ՔՊ-ականներն իրենք էլ հասկանում են, որ Արթուր Հովհաննիսյանն իսկապես չափն անցել է, ու նրա վարքագիծը մեծ հարված է հասցնում իրենց ստեղծած «ժողովրդավար» կերպարին, ուստի Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին ԱԺ երեկվա նիստին ներողություն խնդրել իր պահվածքի համար:
Վերջինս, սակայն, համառորեն դեռեւս հրաժարվում է ներողություն խնդրել: Կանի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց նրա շուրջ օղակը սեղմվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...